News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամառային վոյաժների շրջանը խորհրդարանը հայտարարել է բացված․ պետական բյուջեի հաշվին, գործուղման անվան տակ ազգընտիրները ճանաչողական այցեր կկատարեն տարբեր երկրներ՝ աշխատանքը համատեղելով հանգստի հետ։

ԱԺ նախագահը վերջին օրերին օրական մի քանի նման կարգադրություն է ստորագրում՝ տարբեր գործուղումների մասին․ Ռիգա, Չիկագո, Վենետիկ, Պալերմո, Ստրասբուրգ, Տաշքենդ, Փարիզ, Գերմանիա, Բուխարեստ, Մոնրեալ, Բեռլին, Պեկին։ Հունիսի 25-27-ն էլ ԱԺ նախագահի գլխավորած մեծաթիվ պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Ռիգա՝ Լատվիայի Հանրապետություն։

11 հոգանոց պատվիրակությունում, Սիմոնյանից բացի, երեք օրենսդիր է ընդգրկված՝ Արսեն Թորոսյանը, Մարիա Կարապետյանը եւ Էդուարդ Աղաջանյանը, մյուսներն Ալեն Աիմոնյանի եւ ԱԺ աշխատակազմի «տուրիստներն» են։

Ուշագրավ է, որ պատվիրակության կազմում այս անգամ ընդգրկված չէ Սիմոնյանի խոսնակը, ով ընգրկված է եղել բոլոր նախորդ գործուղումների ժամանակ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Ընդդիմադիր դաշտը պատրաստվում է սեպտեմբերին. գործողություններում կներգրավվի ազգի հիմնական շարժիչ ուժը
Հենց այդ նպատակով էլ Բագրատ Սրբազանը, մարզեր այցերին զուգահեռ, այս օրերին փակ հանդիպումներ է...
«Սրբազան պայքար». Սբ Աննա եկեղեցու բակում այսօր կշարունակենք քննարկել կարևորագույն օրակարգային հարցերը
Օրվա հիմնական բանախոսն Էդգար Ղազարյանն է…
«Փաստ». Իշխանավորները վայելքների մեջ են
Դրա համար էլ Ալիևը պարբերաբար խոսում է, թե Հայաստանում ռևանշիստական ուժերը փորձում են գլուխ...
«Հրապարակ». Կեցցե ցուցարար ծեծող ոստիկանը
Երեկ նա այցելել է ՆԳՆ ոստիկանության զորքեր, խորհրդակցություն արել` «եւս մեկ անգամ բարձր գնահատելով...
«Ժողովուրդ». Շարունակվում են ՀՀ նոր Սահմանադրության նախագծի շուրջ հանդիպումները․ ի՞նչ են քննարկում
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն առաջարկում է հրաժարվել ընտրություններից հետո...
«Հրապարակ». Իշխանության վարկանիշը բարձրացնելու փոքրիկ շանսը
ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկա ընտրություններից առաջ կրկին խաղարկելու են նախկին...
Ամենաշատ