News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ պատերազմը Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ քիչ հավանական է, իսկ երկրների միջեւ հարաբերությունները չեն կարգավորվում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ոչ գրագետ քաղաքականության պատճառով։

«Ես կարծում եմ, որ դա անխուսափելի չէ։ Ես կարծում եմ, որ դա քիչ հավանական է»,- ասել է նա YouTube-ալիքի All-In Podcast հարցազրույցում՝ պատասխանելով Չինաստանի հետ պատերազմի հավանականության մասին հարցին։

«Ես կարծում եմ, որ եթե դուք ճիշտ նախագահ ունենաք, մենք կկարողանանք խաղաղ ապրել Չինաստանի հետ։ Մենք կարող ենք շատ լավ աշխատել Չինաստանի հետ, բայց այժմ մենք հարմար նախագահ չունենք։ Չինաստանը չի հարգում նրան [Բայդենին], նրա վրա Չինաստանում ծիծաղում են»,- ավելացրել է Թրամփը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ