News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Թհե Յոլը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել են, որ համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը ՌԴ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ սպառնալիք է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի անվտանգությանը։ Այս մասին տեղեկացրել է Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Կողմերը կարծում են, որ Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի ռազմական եւ տնտեսական համագործակցության ամրապնդումը լուրջ սպառնալիք է Կորեական թերակղզու կայունությանն ու խաղաղությանը եւ Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի անվտանգությանը»,- հայտնել են Սեուլում։ Չո Թհե Յոլը եւ Բլինքենը զրուցել են հունիսի 20-ին լրատվամիջոցների օգնությամբ։

Նրանք քննարկել են նաեւ պատասխան միջոցները։ Յոլը պատմել է նոր պատժամիջոցների եւ արտահանման վերահսկման ընդլայնման մասին, նա նշել է, որ ուղիղ կամ անուղղակի աջակցությունը Հյուսիսային Կորեայի ռազմական ուժի հզորացմանը հակասում է ՄԱԿ ԱԽ բանաձեւերին։

ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Վաշինգտոնում «ակտիվորեն դիտարկում են» արձագանքման տարբերակներ։

Հունիսի 19-ին Ռուսաստանը եւ Հյուսիսային Կորեան ստորագրել են պայմանագիր համապարփակ ռազմավարական գործընկերության մասին, որը ենթադրում է անհապաղ ռազմական օգնության տրամադրում պաշտպանական պատերազմի ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ