News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում ծայրահեղ շոգի զոհերի թիվը մարտից ի վեր հասել է 155-ի։ Այս մասին նշվել է ծայրահեղ ջերմաստիճաների մասին առողջապահության նախարարության հրապարակած հաշվետվությունում։

«Ընթացիկ շոգ սեզոնին (մարտի 17 – հոկտեմբերի 5) գրանցվել է 155 մահ ամբողջ երկրում [կապված բարձր ջերմաստիճանների հետ]»,- նշել են գերատեսչությունում։

Բարձր ջերմաստիճանների հետեւանքներին մեքսիկացիները վերագրում են ջերմային հարվածները, ջրազրկումը եւ այրվածքները։ Վերակրուսի նահանգը Մեքսիկական ծոցի ափին շարունակում է մնալ առաջատարը մահացու ելքերի թվով։ Այստեղ մահացել է 56 մարդ։ Հաջորդը Տաբասկոյի նահանգն է, որտեղ շոգից մահացել է 18 մարդ։

Առողջապահության նախարարությունում նաեւ կանխատեսում են, որ առաջիկա օրերին երկրում կշարունակվի ծայրահեղ բարձր ջերմաստիճանների ալիքը։ Բահա Կալիֆոռնիա եւ Սոնորա նահանգներում ջերմաչափերի սյունը կբարձրանա 45-ից։ Չիուաուա, Դուրանգո եւ Սինալոա նահանգներում օդի ջերմաստիճանը բարձր կլինի 35-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Հուլիսի 19-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ...
Եղանակը Հայաստանում. շոգը կնահանջի, կլինեն անձրեւներ
Հանրապետության մարզերի մեծ մասում հուլիսի 18-ին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ...
Հունաստանում խիստ շոգի պատճառով բացօթյա աշխատանքը սահմանափակվել է
Շինարարության  աշխատողները և սննդի առաքիչները, ինչպես նաև նավավարները...
Եղանակը Հայաստանում
Հուլիսի 17-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ...
Իտալիայում սաստիկ շոգից չորս մարդ է մահացել
Վտանգի կարմիր մակարդակը նշանակում է, որ շոգն այնքան ուժեղ է, որ սպառնում է ոչ միայն խոցելի բնակչության, այլև վտանգավոր է անգամ ակտիվ և առողջ մարդկանց առողջության համար...
Մոսկվայում արտառոց շոգի պատճառով արտակարգ նախազգուշացում է հայտարարվել
Օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի +30-+32 աստիճանի, ըստ  Ցելսիուսի
Ամենաշատ