News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Չինական եւ ամերիկյան կողմերը մարտին առաջին անգամ հինգ տարվա ընթացքում Շանհայում ոչ պաշտոնական խորհրդակցություններ են անցկացրել միջուկային զենքի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին։

Այդ շփումները կազմակերպել էր հավայան Pacific Forum վերլուծաբանական կենտրոնի նախագահ Դեւիդ Սանտորոն։ ԱՄՆ-ից դրանց մասնակցում էին մի քանի նախկին պաշտոնատար անձինք եւ հետազոտողներ, Չինաստանի կողմից՝ գիտնականներ եւ վերլուծաբաններ, ներառյալ պաշտոնաթող զինվորականներ։

Ինչպես նշել է գործակալությունը, չինական պատվիրակության ներկայացուցիչները խորհրդակցություններում հավաստիացրել են, որ Չինաստանը չէր դիմի միջուկային զենքի կիրառման սպառնալիքների Թայվանին վերաբերող հակամարտության դեպքում։ «Նրանք ամերիկյան կողմին հայտնել են, որ վստահ են, որ կարող են գերազանցություն ապահովել Թայվանի շուրջ առճակատման ժամանակ՝ սովորական սպառազինությունների կիրառմամբ, առանց միջուկային զենքի»,- հրապարակման մեջ մեջբերվել են Սանտորոյի խոսքերը։ Նրա խոսքով՝ չինական պատվիրակությունը նաեւ վստահություն է հայտնել, որ Պեկինը «շահագրգռված չէ միջուկային հավասարության հաստատմամբ» ԱՄՆ-ի հետ, «էլ չեն ասում արդեն գերազանցության հասնելու մասին»։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը գործակալությանը տեղեկացրել է, որ իր աշխատակիցները գիտեին այդ խորհրդակցությունների մասին, բայց չեն մասնակցել դրանց։ Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունն այդ շփումներն անվանել է օգտակար, բայց ընդգծել է, որ դրանք չեն կարող փոխարինել պաշտոնատար անձանց հանդիպումներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ