News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Թերեզա Գեւորիկ» ՍՊԸ-ին պատկանող  զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի ստուգման ընթացքում պարզել են, որ  այն իրականացվում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Կոտայքի մարզ, գ․ Զովունի, ապրանքանիշը ՝ «Չաղ-չաղ  թագավոր»)։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝

- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովվել  պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,

- արտադրական շինությունները չի ապահովվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական   շինություններ ներթափանցումից պաշտպանությունը,

- շինությունները չեն բացառել կեղտի կուտակումը, արտադրվող սննդամթերքի մեջ մասնիկները թափվելը, բորբոսի առաջացումը,

- արտադրական շինությունները սարքավորված չեն եղել  բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով,

- հատակների, առաստաղների  մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, 

- սննդի կառույցն չի ունեցել անձնակազմի համար հանդերձարան։

Զովացուցիչ ըմպելիքների արտադության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ