News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Ամերիկացիների մեծ մասը, որոնք կարող են քվեարկել ընտրություններում, հավանություն են տալիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշմանը անօրինական կերպով Միացյալ Նահանգների հարավային սահմանը հատած ներգաղթյալներին ապաստարանի տրամադրման ժամանակավոր արգելքի մասին։ Այս մասին վկայում են հարցման արդյունքները, որն իրականացրել է Fox News հեռուստաալիքը։

Հետազոտության համաձայն՝ հարցվածների 57 տոկոսը հավանություն է տալիս վարչակազմի այս քայլին, եւ միայն 38 տոկոսն է դեմ այդ որոշմանը։ Հարցվողների մի մասը հարցման ենթարկվել է առանց Բայդենի հիշատակման։ Նրանց մեջ որոշմանն աջակցել է 66 տոկոսը։

Ինչպես նշել է հեռուստաալիքը, Բայդենի վարկանիշը միգրացիոն քաղաքականության հարցում մարտից բարելավվել է հինգ տոկոսային կետով եւ այժմ «տարվա մեջ ամենաբարձր մակարդակում է»։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, թեեւ պահպանում է գերազանցությունն այս ուղղությամբ, կորցնում է ընտրողների աջակցությունը։

Հարցումն իրականացվել է հունիսի 14-17-ին ավելի քան հազար ամերիկացիների շրջանում, վրիպանքը կազմում է երեք տոկոսային կետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ