News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Ինեկոբանկը, շարունակելով նորարարությունների իր ուղին, հաճախորդներին է ներկայացնում ապառիկ գնումների նոր՝ թվային լուծում։ 

Ապառիկ գնումներ իրականացնելու  համար այլևս պարտադիր չէ վաճառակետերի աշխատակիցների ներգրավվածությունը վարկային սահմանաչափի հաստատման, անձնական տվյալների մշակման և այլ գործընթացների համար։

Բավական  է միայն վաճառակետում  հայտնել ապառիկ տարբերակով գնում կատարելու  ցանկության մասին, և հետագա ողջ գործընթացը կիրականացվի մի քանի պարզ քայլով՝  հաճախորդի սմարթֆոնի միջոցով։

Ավելին, հաճախորդները հնարավորություն ունեն, նախքան վաճառակետ այցելելը, InecoMobile հավելվածում կամ www.sprintonline.am հարթակում ստուգելու և  ակտիվացնելու իրենց վարկային սահմանաչափը,  ինչի արդյունքում վաճառակետում ապառիկի ձևակերպման գործընթացը կտևի ընդամենը 1-2 րոպե։

«Ինեկոբանկը, կանգնած լինելով ապառիկ գնումների ֆինանսավորման մշակույթի ակունքներում, իսկ այսօր արդեն հանդես գալով որպես առաջատար թվային բանկ, իր հաճախորդներին է առաջարկում բոլորովին նոր փորձառություն՝ դասական դարձած «Ապառիկը տեղում» ծառայությունը տեղափոխելով նրանց սմարթֆոններ»,-  նշում է Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լևոն Ռուբինյանը։ -  «Մեր թվային նորարարությունների նպատակն է խնայել հաճախորդների ժամանակը և մեր ծառայությունները հարմարեցնել յուրաքանչյուրի կենսակերպին ու պահանջմունքներին»։

Ապառիկ գնումներ կաատարելու այս հնարավորությունից կարող են օգտվել նաև Ինեկոբանկի ծառայություններից երբևէ չօգտված անձինք։ Առաջին անգամ սահմանաչափ ակտիվացնելիս  սմարթֆոնի միջոցով կիրականացվի բիոմետրիկ նույնականացում։  

InecoMobile հավելվածում և www.sprintonline.am հարթակում գրանցվելիս հաճախորդները, ապառիկից բացի, կարող են ստուգել և օգտագործել այլ վարկատեսակներ ևս՝ կանխիկ վարկ անմիջապես քարտին, վարկային գիծ, գործող վարկերի վերաֆինանսավորում, ավտովարկ, հիփոթեքային վարկ և ավելին: 

Ինեկոբանկի բոլոր պրոդուկտներն ու ծառայությունները ներկայացված են  պաշտոնական կայքէջում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ժամկետից շուտ ամբողջապես տեղաբաշխվել են ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ դրամային պարտատոմսերը
Պարտատոմսերը տեղաբաշխվել են հրապարակային տեղաբաշխման եղանակով, բաց բաժանորդագրությամբ...
Payoneer. Արտերկրից եկամուտ ստացողների գիտակցված ընտրությունը
ԱրՔա համակարգի բոլոր բանկոմատներից անվճար կանխիկացնել գումարը, եթե բաժանորդագրված եք C360 փաթեթներից որևէ մեկին...
2024-ի առաջին կիսամյակում ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է 11.3%-ով
2024թ․-ի 1-ին կիսամյակում բանկային համակարգն ապահովել է շուրջ 172 մլրդ...
Ամառը վառ ա լինելու՝ AMIO Visa Digital քարտերի 10% քեշբեքով
Ամիօ բանկի հաճախորդ ես և դեռ չունե՞ս AMIO Visa Digital քարտ...
Անդրանիկ Գրիգորյան. Կոնվերս Բանկը Հայաստանում նորարարության առաջնագծում
Բիզնես գործընթացները կառուցելով գիտելիքի և հաճախորդների փորձառության վրա՝ Կոնվերս Բանկը պարբերաբար զարգացնում է Մոբայլ հավելվածը, արդեն իսկ ավտոմատացվել է Օժանդակող գրասենյակի աշխատանքը...
Կոնվերս Բանկն աջակցում է էներգաարդյունավետության բարձրացմանը
Այսօր կփորձենք հասկանալ այդ երկու հասկացությունների տարբերությունը և պարզել՝ ինչպե՞ս հասնել էներգաարդյունավետության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ