News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

Պետք է դադարեցնել տարածքային հավակնություններն Ադրբեջանի նկատմամբ, որոնք դրված են Հայաստանի Սահմանադրությունում։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում, տեղեկացրել է Day.az-ը։

Նշելով, որ տարածաշրջանում ապահովվել է խաղաղություն, իսկ խաղաղության պայմանագրի հիմքը կազմող սկզբունքների եւ դրա տեքստի նախաձեռնողը ադրբեջանական կողմն է, Ալիեւը ընդգծել է, որ կարգավորման գործընթացի եւ երկկողմ հիմքով խաղաղ օրակարգի առաջմղման ջանքերը շարունակվում են։ Բարձր գնահատելով ԱՄՆ վճռականությունը խաղաղության օրակարգում ավանդ ներդնելու հարցում՝ պետության ղեկավարը նշել է Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնությունների, որոնք դրված են Հայաստանի Սահմանադրությունում, համապատասխան օրենքներում եւ ներքին նորմատիվ-իրավական փաստաթղթերում, դադարեցման կարեւորությունը խաղաղության օրակարգի առաջմղման տեսակետից։

Նա նաեւ հայտնել է, որ վաղուց եկել է չգործող ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ դրա հետ կապված ինստիտուտների գործունեությունը պաշտոնապես դադարեցնելու ժամանակը, որպեսզի լիովին փակվի հակամարտության էջը, որն անցյալի մնացուկ է դարձել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցում սահմանի երկայնքով կառուցվող քարե պատը նախատեսվում է թիթեղներով ավարտին հասցնել․ բնակիչ
Տավուշի մարզի Կիրանց գյուղում՝ սահմանի երկայնքով կառուցվող քարե պատը նախատեսվում է թիթեղներով ավարտին հասցնել...
Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան. ԱՄՆ պետքարտուղարություն
Միացյալ Նահանգները հայտարարեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում զգալի առաջընթացի մասին...
Հայաստանի համար կենսական խնդիր է կոմունիկացիոն ծրագրից դուրս չմնալը. Պետրոսյան
Հայաստանի համար կենսական խնդիր է կոմունիկացիոն ծրագրից դուրս չմնալը, սա եզակի շանս է մեզ համար անցած 3 տասնամյակների ընթացքում կորցրած հնարավորություններից հետո գոնե այս ծրագրից դուրս չմնալու...
Հայաստանը տարածքային հավակնություններ չունի և պատրաստ է շարունակել սահմանազատման գործընթացը. Ռուբինյանը՝ ԲՐԻԿՍ-ում
Նա նշել է, որ արդեն սահմանազատվել է հայ–ադրբեջանական սահմանի մոտ 12 կմ հատվածը, և երկու կողմերի սահմանապահ ծառայությունները տեղակայվել են...
Հուսով եմ՝ մեր պատվիրակությունը ԱՄՆ պետքարտուղարի ներկայությամբ բարձրացրել է հետևյալ հարցերը. Մարուքյան
Երեկ Վաշինգթոնում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների...
Մակրոնն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը
Ըստ թուրքական կողմի՝ Պաղեստինի կողքին կայացած հանդիպմանը Մակրոնն ու Էրդողանը քննարկել են նաև...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ