News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 12
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 20-21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 94 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, պաշտոնեական կեղծիքի՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, խարդախության՝ 4, հոգեկան ներգործության՝ 3, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պետական սահմանն ապօրինի հատելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ինքնիրավչության և դատական ակտը չկատարելու՝ 2-ական, սպանության փորձի, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, դրամանենգության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ պրեկուրսորների մաքսանենգության, ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, սառը զենքի հայտնաբերման ու նոտարին սուտ տեղեկություն տալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 10 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար. 31 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արտшկարգ դեպք՝ Արարատում․ տան ինքնաշեն վերելակի ճոպանը պոկվել է, մայրն ու դուստրերը տեղափոխվել են հիվանդանոց
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 20։05-ի սահմաններում Ռիմա Ի․-ն և վերջինիս դուստրեր Լաուրա Տ․-ն և Մ. Տ․-ն վերը նշված հասցեում գտնվող տան…
Օձի խшյթոցից Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել 66-ամյա կին․ բժիշկները պшյքարում են նրա կյանքի համար
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են...
Ռուս զինվորը կրակել է երկու ծառայակցի վրա և փախել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող ստորաբաժանումից
Բելգորոդի մարզում հայտարարվել է «Գաղտնալսման» պլանը։ Շոթը նշել է, որ տասը ժամից ավելի փնտրում են...
Երևանի «Դեյվ հոթել»-ում հայտնաբերվել են առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվող հետախուզվողներ
Նշված անձինք տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ…
Ատրճանակ, փամփուշտներ, կռփազենք և թմրանյութ. երիտասարդը ձերբակալվել է
Հուլիսի 10-ի ժամը 23.45-ին, ուժեղացված ծառայության ընթացքում, ՆԳՆ...
Նեպալում սողանքի հետևանքով առնվազն 65 մարդ համարվում է անհետ կորած
Վթարը տեղի է ունեցել ուրբաթ վաղ առավոտյան։ Արտակարգ դեպքի վայրում աշխատում են փրկարարները, սակայն...
Ամենաշատ