News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Հունիսի 21-ի առավոտյան Բելառուսի զինված ուժերի մարտունակության հանկարծակի ստուգում է հայտարարվել։

Միջոցառմանը գործի են դրվելու զորադաշտերն ու տեղանքը Բրեստի եւ Գոմելի մարզերում, հայտնել են երկրի ՊՆ-ում։ Այս երկու մարզերը սահմանակցում են Ուկրաինայի հետ։

«Ստուգման են ենթարկվելու օպերատիվ հրամանատարությունների զորամասերն ու ստորաբաժանումները, հատուկ գործողությունների ուժերը, հրթիռային զորքերը եւ հրետանին, ՌՕՈւ-ն եւ ՀՕՊ զորքերը։ Այս շրջանում հնարավոր է մարտական տեխնիկայի շարժ ընդհանուր օգտագործման ճանապարհներով»,- տեղեկացրել է ռազմական գերատեսչությունը։

Նախորդ հանկարծակի ստուգումը Բելառուսում տեղի էր ունեցել մայիսի 7-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ