News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում հունիսի 20-ին կազմակերպվեց Աշխատանքի շուկա 2024-ը, որին մասնակցում էին տասնյակից ավելի կազմակերպություններ կրթության, գիտության, ֆինանսների, տուրիզմի և այլ ոլորտներից:

Մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց գործունեության ուղղությունները, կադրային քաղաքականության և որակի ապահովման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, թափուր աշխատատեղերը և այլն:

Մաշտոցի անվան համալսարանի ուսանողները հարցուպատասխանի ձևաչափով քննարկումներ ունեցան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային կարիերան սկսելու կամ շարունակելու ուղիների վերաբերյալ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին, Մաշտոցի անվան համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մագդա Թևանյանը նշեց, որ ստեղծված հարթակը նպատակաուղղված է ուսանողների, առաջատար տեխնոլոգիաներով, նորամուծություններով, ժամանակակից ուղղություններով զբաղվող և գործող ընկերությունների հետ մշտական շփմանը, ինչը կարևոր է ոչ միայն ուսանողների, այլև գործատուների համար:

«Միջոցառումը հիանալի հնարավորություն է հավակնոտ ծրագրերի ներկայացմամբ մասնագիտական պրակտիկա կազմակերպելու համար: Իսկ գործատուներին հնարավորություն է ընձեռնվում ներկայացնելու իրենց թափուր աշխատատեղերը և այն միջավայրը, որտեղ հետագայում կարող են աշխատել շրջանավարտները»,-իր խոսքում նշեց Թևանյանը:

Միջոցառման ընթացքում ուսանողները հնարավորություն ստացան տեղում մասնակցելու աշխատանքի ընդունման հարցազրույցներին և ստանալու առաջարկվող աշխատատեղերի վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կներեք, դա սամալյոտի մարշրուտկա չէր». Ավինյանը՝ «Ֆլայ Առնա»-ի փակվելու մասին
Ով օգտվել է «Ֆլայ Առնա» ազգային ավիափոխադրողի ծառայություններից, շատ լավ...
Մեր բոլոր ջանքերը միտված են կայուն և զարգացող երկիր ունենալուն. Պապոյանն ընդունել է Սիրիայի դեսպանին
Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-սիրիական համագործակցության զարգացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի...
Գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել ՄՊՀ
2024 թվականի փետրվարին ընդունվել և մայիսի 6-ից ուժի մեջ են մտել նոր...
Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոյինը՝ նվազել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 24-ին, կազմել է…
ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում քննարկվել են գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից կարևորություն ներկայացնող հարցեր
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ հուլիսի 24-ին, տեղի է…
«ArLeAM» ընկերությունը հյուրընկալել է «Հայաստանի գինիներ» ՀԿ անդամներին (ֆոտո)
Գինեգործության ոլորտի համար կենսական նշանակություն ունի մեր տեղական արտադրանքի վարկանիշի, ճանաչելիության և մրցունակության բարձրացումը...
Ամենաշատ