News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Հուլիսի 1-ից կարգելվի մեծ բեռնվածությամբ բեռնատարների երթևեկը Էջմիածնում: Սա տրանսպորտային միջոցի դատարկ քաշն է և առավելագույն բեռի զանգվածը, որը հնարավոր է տեղափոխել: Այդ երկու գործակիցների գումարը չպետք է գերազանցի 15 տոննան։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Էջմիածնի համայնքապետարանից։

«Ճանապարհային ոստիկանության հետ համագործակցությամբ այսօր մեկնարկել են փողոցների` ճանապարհային նշաններով կահավորման աշխատանքները:

Որոշման համար հիմք են ծառայել քաղաքի բեռնաթափումը, ճանապարհների թողունակության սահմանափակումը և հանգամանքը, որ ծանր բեռնատարները վնաս են պատճառում քաղաքի հիմնանորգված փողոցներին, քայքայում են ասֆալտաշերտը:

Տուգանքներից խուսափելու համար, վարորդներին հորդորում ենք հետեւել ճանապարհային նշաններին»,- նշում են  համայնքապետարանից։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ