News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 14-ին ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունից ոստիկանության Ապարանի բաժին փաստաթղթեր են ստացվել 2023 թվականի օգոստոսի 14-ին Եղիպատրուշ գյուղում տեղի ունեցած խուլիգանության վերաբերյալ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Քրեական վարույթով նախաքննության ընթացքում քննչական վարչությունում ապացույցներ են ստացվել, որ այդ օրը՝ ժամը 01։20-ին, Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Հովհաննես Հ․-ն, Երևանի բնակիչ 27-ամյա Գոռ Գ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Արտակ Հ․-ն Արագածոտնի մարզի բնակիչ 57-ամյա Մարատ Ս․-ին  պատկանող Եղիպատրուշ գյուղի կենտրոնական հատվածում գտնվող խանութի դիմաց շուրջ 10 րոպե վիճաբանել են Երևանի բնակիչ 41-ամյա Սահակ Պ․-ի և այնտեղ հավաքված գյուղացիների հետ, որի ընթացքում Սահակ Պ․-ն հարվածել է Հովհաննես Հ․-ին, իսկ ինքնությունները դեռևս չպարզված անձինք հասարակության նկատմամբ դրսևորել են անհարգալից վերաբերմունք, հնչեցրել են հայհոյանքներ:

Վիճաբանության ձայները և հայհոյանքները լսելով՝ այդտեղ են եկել շրջակայքում բնակվող անձինք, որից հետո Հովհաննես Հ․-ն, Գոռ Գ․-ն, Արտակ Հ․-ն, Սահակ Պ․-ն և վիճաբանությանը մասնակից և ներկա եղած այլ անձինք ավտոմեքենաներով մեկնել են Ապարան համայնքի Քուչակ բնակավայր, որտեղ բնակավայրի Երևան-Սպիտակ ավտոճանապարհին հարող հատվածում ժամը 02։00-ի սահմաններում շարունակել են վիճաբանել Գոռ Գ․-ի և Հովհաննես Հ․-ի հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել վերջիններիս և հասարկության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով՝ հնչեցրել են հայհոյանքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան այրվել է
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել՝ 16:35-ի…
Կիրանց գյուղում ականի վրա տրակտոր է պայթել. վիրավորվել է վարորդը. բնակիչ
Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանային աշխատանքներ կատարելու ժամանակ ականի վրա տրակտոր է պայթել, վարորդը վնասվածքներ է ստացել...
Մոսկվայում մեքենա են պայթեցրել. ՌԴ ԱԴԾ-ի տվյալներով՝ պայթեցնողը փախել է Թուրքիա
Նրա խոսքով՝ Ռուսաստանն աշխատում է Անկարայի հետ՝ կասկածյալին կալանավորելու և արտահանձնելու ուղղությամբ...
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Mercedes G500»-ում հրդեհ է բռնկվել. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան…
Նյու Յորքի Քենեդիի օդանավակայանի տերմինալը շարժասանդուղքի բռնկման պատճառով տարհանվել է
Նյու Յորքի և Նյու Ջերսիի նավահանգստային վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ տերմինալի աշխատանքը վերսկսվել է տեղական ժամանակով ժամը 08:15-ին, և հրդեհի պատճառները հետաքննվում են...
Ադրբեջանի և Իրանի սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել
Տարածքը զննվել է, հայտնաբերվել և առգրավվել է մինչև 11 կգ թմրամիջոց, գիշերային տեսողության սարք, ատրճանակ, պարկուճներ և փամփուշտներ...
Ամենաշատ