News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը` Աթենք) Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են, որ Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱԳ նախարարի՝ մարտին Երևան կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ միջազգային հարթակներում փոխադարձ անվերապահ աջակցությունը, երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերը և այդ համատեքստում Երևանում և Նիկոսիայում դեսպանությունների բացումը, ինչը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում։

Դեսպան Մկրտչյանը նախարար Կոմբոսին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, ՀՀ-Ադրբեջան սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքի մարտահրավերները, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ