News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի անջատումը Ռուսաստանից կարող է հանգեցնել նրան, որ Թուրքիայի ազդեցությունը երկրում կաճի, ինչը չի կարող ձեռնտու լինել Երևանին։ Այս մասին Sputnik-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Պատգամավորը շեշտել է, որ պատմականորեն Հարավային Կովկասի տարածաշրջանում ազդեցիկ դերակատարներ են եղել Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Քոչարյանը նշել է` եթե Ռուսաստանին դուրս մղեն, նրա տեղը կզբաղեցնի մեկ ուրիշը, և, ամենայն հավանականությամբ, դա կլինի Թուրքիան։

Պատգամավորի կարծիքով` բնակչության մեծ մասը հասկանում է, որ դա ձեռնտու չէ Հայաստանին։

Քոչարյանը նշել է, որ իշխանությունները, կարծես թե, մինչև հիմա չեն հասկանում, թե Հայաստանի տնտեսությունը որքանով է կապված Ռուսաստանի հետ:

«Այլ երկրների ցանկացած օգնություն չի կարող փակել այն բացերը, որոնք կհայտնվեն ՌԴ-ի հետ հարաբերությունների խզման դեպքում։ Հանրապետությունում իսկապես շատ լուրջ տնտեսական խնդիրներ կառաջանան»,– ասել է նա։

ԱԺ պատգամավորը կոչ է արել առնվազն ուսումնասիրել Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ցուցանիշները։ Նա նշել է, որ իսկապես պետք է մտածել, թե ինչ կստանա և կկորցնի երկիրը, եթե 2018–ին սկսված գործընթացներն ավարտին հասցվեն:

Վերջին շրջանում փորձագետները հայտնում են հայ–ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացման մասին։ Մասնավորապես, Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Այս ամենը երբեմն ուղեկցվում է փոխադարձ մեղադրանքներով և դիվանագիտական նոտաներով։

Այդ հարաբերություններում լրացուցիչ լարվածություն է մտցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունն այն մասին, թե ՀԱՊԿ առնվազն 2 երկիր օգնել են Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այդ մասին նա ասել է` մեկնաբանելով Ադրբեջան կատարած այցի ընթացքում Բելառուսի նախագահի հնչեղ հայտարարությունները։ Լուկաշենկոն, դիմելով Ալիևին, մարտական գործողություններն անվանել էր «ազատագրական պատերազմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Քաղաքական որոշում՝ տնտեսական ոլորտում
Երեկ ՀՀ ՍԱՏՄ-ն արձագանքեց այդ գրությանը` ասելով, որ «վերահսկողական միջոցառումներ է սկսել»: Բայց մեր...
ՍԱՏՄ–ի արձագանքը՝ Ռուսաստանի կողմից հայկական որոշ ընկերությունների մթերքների արգելքի մասին
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ սկսվել են բանակցություններ երկու կառույցների մասնագետների մասնակցությամբ: Առկա է պայմանավորվածություն…
Հայաստանի սխալ «շրջադարձը» «դեպի Արևմուտք». The National Interest
Հայաստանի հեղափոխական իշխանությունը, ըստ երեւույթին, Ռուսաստանից «շրջվում» է դեպի Արևմուտք՝ գնալով...
Ռուսաստանը դադարեցնում է մի շարք ընկերությունների բուսական ծագման մթերքների արտահանման հնարավորությունը. Պիպոյան
Մինչդեռ, քչերին է հետաքրքրում, որ սահմանափակվել է միայն մի քանի ընկերության հնարավորությունը՝ հիմնավորմամբ…
«Փաստ». Իշխանություններն սկսելու են Ռուսաստանին սիրաշահե՞լ
Թրամփը նաև խոստացել է հաշտեցնել Զելենսկիին ու Պուտինին և կարգավորել այդ հարցը: Սա, իհարկե, կարևոր...
Մոտակա ամիսներին դեպի ՌԴ վերարտահանումն այլեւս չի լինի. Դավիթ Անանյան
Այս տարվա առաջին 5 ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն ամբողջ աշխարհի հետ 16,3 մլրդ դոլար է, այն դեպքում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ