News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը


«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը արդեն Կիրանցում է։  Բնակիչները նրան սպասում էին եկեղեցու բակում:

Հավաքված գյուղացիները Բագրատ Սրբազանին ասացին, որ իրենք իշխանությունների կողմից լուսանկարներով ցույց տված փշալարերով ցանկապատ իրենք չեն տեսել, այս տարածքում չկա։

«Ամեն դեպքում գնանք, փորձենք արձանագրել, միգուցե մի թաքնված տեղում գտնեն։ Չկա նման բան: Այդպիսի ցանկապատ կամ փշալր գոյություն չունի: Բայց հստակ է, որ բացի այն, որ պետական ամբողջ սահմանը քանդված է, նաեւ մարդկանց իրավունքներն են խախտված, սեփականության իրավունքը: Մարդիկ կան, որոնց տները 1960-ականներից են իրենց փոխանցվել: Կան տներ, որոնց կադաստրի վկայականները  2018-ից հետո իրենք են տվել: Այսինքն բացի պետական ամբողջ սահմանի միակողմանի հանձնել, զիջելը, նաեւ մարդկանց իրավունքներն են խլել: Պետք է դատական գործընթաց սկսվի, մենք արդեն խորհրդակցել ենք իրավաբանների հետ՝ հասկանալու համար, թե ինչ ուղղությամբ պետք է գնալ»,- ասաց Բագրատ Սրբազանը եւ հեգնանքով գյուղացիներին հարցրեց. «Իսկ Բերքաբերի հողերը հետ տվեցի՞ն»:

Սրբազանը հայտարարեց, որ պետք է ավարտին հասցնեն իրենց գործը, որպեսզի հողերը միակողմանի հանձնողը էլ չլինի:

Կիրանցի բնկաիչ տատիկն արձագանքեց. «Ո՞ւր ա տհե բան», ինչին Սրբազանն արձագանքեց. «Տհե բանը կգա շուտով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ