News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է իր երկրում Հայաստանի դեսպանին։ Այս մասին տեղեկացվել է հրեական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ռուսալեզու թելեգրամ-ալիքում։

Հայտարարությւոնում նշվել է, որ Երեւանի դիվանագիտական ներկայացուցչին հրավիրել են «խիստ նկատողություն հայտնելու համար»։ Պատճառը Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն ճանաչելու Հայաստանի որոշումն է։

Հունիսի 21-ին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ հանրապետության իշխանությունները որոշել են ճանաչել Պաղեստինի պետությունը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ Երեւանն այդ կերպ հաստատել է հավատարմությունը միջազգային իրավունքին եւ ժողովուրդների խաղաղ գոյակցության սկզբունքներին։

Հաղորդագրությունում ընդգծվել է, որ ՀՀ ղեկավարությունը միշտ հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ կարգավորման օգտին։ Երեւանը կողմ է այն դիրքորոշմանը, ըստ որի երկու պետության ստեղծումը իսրայելցիներին եւ պաղեստինցիներին իրենց օրինական ձգտումներն իրականացնելու հնարավորություն տրամադրելու միակ միջոցն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ