News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Հունիսի 19-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հայտնել է, որ Երևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակը։

Հայտնի է, որ Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի որոշմամբ Արցախի թեմը շարունակում է գործել նոր պայմաններում։ Թեմի նորաստեղծ գրասենյակը թույլ կտա ամենուր բարձրաձայնել արցախահայության իրավունքներին վերաբերող հարցերը։ 

Ինչպես հայտնում է  Dialogorg.ru պորտալը, գրասենյակը ձևավորվել է թեմի բարեկամների աջակցությամբ և կոչված է որակական նոր մակարդակով մշակելու և ներկայացնելու արցախահայերի ամենահրատապ խնդիրները։ Դրանք կարող են քննարկման առարկա հանդիսանալ նաև միջազգային հանրության ներկայացուցիչների հետ հարաբերություններում։ Այդ շարքում, մասնավորաբար, կարող են լինել Արցախի պատմական և մշակութային ժառանգության պահպանման հարցերը, Արցախից բռնի տեղահանվածների ընկերային-տնտեսական խնդիրների լուծումը և հայրենիք նրանց վերադարձի հնարավոր ուղիները։

Գրասենյակի ղեկավարն է Արցախի պատմա-երկրաբանական պետական թանգարանի նախկին տնօրեն Մելանյա Բալայանը։ Արցախի մշակույթի, երիտասարդության և տուրիզմի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը կոչված է համակարգելու պատմական և մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող ծրագրերը, իսկ միջազգային համագործակցության ծրագրերի համակարգումը վստահված է Արցախի նախկին արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին։

Հուլիսի 1-ից գրասենյակի աշխատակազմը կտեղավորվի մնայուն հասցեում, իսկ գրասենյակի դռներն ել բաց են լինելու հայրենակիցների առջև։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի նախագահը հետաքրքրվել է՝ ինչպես են պաշտպանվում բռնահանված արցախցիների իրավունքները
Նախագահ Սամվել Շահրամանյանը շնորհակալությունն է հայտնել՝ արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում...
«Le Figaro». Ադրբեջանը ոչնչացնում է հայկական հազարամյա մշակութային և պատմական ժառանգությունը
Այս լկտի և կործանարար քաղաքականությունը նպատակ ունի ջնջել Լեռնային Ղարաբաղի հայերի...
Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները. Անդրանիկ Թեւանյան
Նախկինում էլ էր Միշելը «լավ հանդիպումներ» ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ…
Հրապարակվել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրով դիմումներ ներկայացնելու ուղեցույցը
Ըստ ուղեցույցի՝ այս բաղադրիչի շրջանակում առցանց դիմում կարող են ներկայացնել…
Միրզոյանը շեշտել է ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության, իրավունքների պաշտպանության ուղղությամբ
«Մարդասիրական գործողությունների» բաղադրիչը՝ որպես Կայուն զարգացման...
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակված են բնակելի տների կառուցման նախագծեր
Առանձնացվել են 40 քմ, 60 քմ, 75 քմ, 90 քմ և 120 քմ մակերեսներով բնակելի տների նախագծեր, որոնք ներկայացրել են 5 կազմակերպություններ։ Հետագայում նոր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ