News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Հունիսի 21-ի գիշերը անօդաչուները գրոհել են Աֆիպի, Իլի, Կրանսոդարի եւ Աստրախանի ՆՎԳ-ները։ Բացի այդ, հարվածներ են հասցվել ռադիոլոկացիոն համակարգերին եւ ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոններին Բրյանսկի մարզում եւ ժամանակավորապես օկուպացված Ղրիմում, տեղեկացրել  ուկրաինական հրամանատարությունը։

«Այսօր գիշեր հարված է հասցվել «Shahed-136»-ների պահման վայրերում, ուսումնական կետերին, այդ անօդաչուների կառավարման կետերին, որոնք գտնվում են Կրասնոդարի երկրամասում։ Գրոհի արդյունքում գրանցվել են պայթյունների շարք եւ հրդեհ»,- նշվել է հայտարարությունում։

ՌԴ ՊՆ-ն նույնպես տեղեկացրել է զանգվածային գիշերային գրոհի մասին, բայց հավաստիացրել, որ ամեն ինչ հաջողությամբ խփվել է։

Ուկրաինական Բի-բի-սի ծառայության աղբյուրների տվյալներով՝ ուրբաթ գիշեր Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ռազմածովային ուժերի հետ միասին իրականացրել է երկու գիշերային հատուկ գործողություն։ Ռուսական նավթավերամշակման ձեռնարկությունների հետ միասին գրոհի է ենթարկվել 167-րդ զորադաշտը Կրասնոդարի երկրամասի Յեյսկ քաղաքում, որտեղից ռուսաստանցիներն Ուկրաինայի դեմ «շահեդներ» են արձակում։

«Այնտեղ է գտնվում իրանական դրոնների պահեստը, զորամասերում ապրում են դրանց օպերատորները։ Զորադաշտում գրանցվել է պայթյունների շարք հետագա դետոնացմամբ»,- պատմել են աղբյուրները։

Յեյսկի օդանավակայանում անցած գիշեր պայթյունների եւ հրդեհի մասին տեղեկացրել են նաեւ ռուսական սոցցանցերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շոլցը մերժել է Զելենսկու կոչը՝ Ուկրաինայի օդային տարածքում հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր խոցելու վերաբերյալ
Գագաթնաժողովում Զելենսկին արևմտյան գործընկերներին կոչ է արել ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային...
Զելենսկին հնարավոր է համարել պատերազմի «թեժ փուլի» ավարտը մինչև տարեվերջ
Ուկրաինայի առաջնորդը նաև ասել է, որ եթե Դոնալդ Թրամփը հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կանխատեսել է Ուկրաինայում պատերազմի տասը տարով երկարաձգում
Սթոլթենբերգը նաև նախազգուշացրել է եվրոպական երկրներին «մարգարեություններից», որ Դոնալդ Թրամփի...
Թրամփը պնդում է, որ Ռուսաստանը սկսել է պատերազմը Աֆղանստանում ԱՄՆ-ի ձախողումը տեսնելուց հետո
Տեսեք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում. Այն սկսվեց Աֆղանստանից զորքերի...
Կիմ Չեն Ընն աջակցել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի «արդար» պատերազմին և խոստացել է համախմբվել Մոսկվայի հետ
Հյուսիսային Կորեայի կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեի շենքում տեղի ունեցած...
Սպիտակ տուն. ԱՄՆ-ն Կիևին չի ստիպի բանակցել Մոսկվայի հետ
Քիրբին նշել է, որ Սպիտակ տունը չի կարող մեկնաբանել իր խորհրդականների հետ Դոնալդ Թրամփի զրույցների...
Ամենաշատ