News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Շարժումը մարելու վերաբերյալ Սուրեն Պետրոսյանի ձևակերպումն այլ է եղել: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

«Երեկ էլ եմ հանդիպել Սուրենին, երկար խոսել ենք։ Բոլորը ջղերի վրա, զգացումների մեջ է դեպի բարին գնալու, այս շարժումը ավարտին հասցնելու։ Մենք էլ համբերատար չենք չէ՞, միգուցե ինձնից էլ է կախված, առաջին պատասխանատուն ես եմ, և՛ պատասխանատուն, և՛ մեղավորը»,-ասաց Սրբազանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Սուրեն Պետրոսյանը Tert.am-ին հայտնել էր, որ այսօր մամուլի ասուլիս է հրավիրելու ու բոլոր հարցերին պատասխան է տալու. «Ես հասկանում եմ, որ երբ շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են, ուստի ես վաղը ասուլիս եմ հրավիրելու և մանրամասն բոլոր հարցերին պատասխանեմ»,- ասել էր Պետրոսյանը։

Սակայն արդեն այսօր նա հայտարարել է, որ ասուլիսը հետաձգվում է:

Շատ հարցեր ունենք Սուրեն Պետրոսյանին, որ որոշենք՝ այս ճանապարհը միասին անցնո՞ւմ ենք, թե՞ ոչ. Բագրատ Սրբազան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ