News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փհենյան կատարած այցի ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին նվիրել է երկրորդ Aurus-ը, որովհետեւ դա կիրառական, լավ նվեր է։ Բացի այդ, օրերս նվիրած մեքենան տարբերվում է նախորդից, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Պուտինը Կիմ Չեն Ընին նվիրել էր ռուսական Aurus մակնիշի ներկայացուցչական մեքենա։ «Դրանք տարբեր մեքենաներ են։ Մեկը երկար է, երկարացված բազայով։ Սա կարճ է»,- բացատրել է Կրեմլի ներկայացուցիչը՝ խոսելով երկրորդ նվիրված մեքենայի մասին։ «Հաշվի առնելով այն ռեժիմը, որով ոչ իրենց մեղքով ստիպված են ապրել կորեացիները, ակնհայտ է, որ այսպիսի նվերները կիրառական նշանակություն ունեն եւ անհրաժեշտ են պետության ղեկավարի կողմից օգտագործվելու համար»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

«Միջպետական հարաբերությունների, մանավանդ երկրի համար, որն անմիջապես մեր հարեւանն է, դա թանկ նվեր չէ»,- ընդգծել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ