News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ հունիսի 18-ին՝ ժամը 23:58-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ծովակալ Իսակովի պողոտայից որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արնահոսող վերքերով «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա երիտասարդ:

«Ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Իսակովի պողոտայի հարակից տարածքում 42-ամյա տղամարդն ու նրա 18 և 20 տարեկան երկու որդիները կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 30-ամյա երիտասարդի ու նրա 48-ամյա հոր հետ: Վիճաբանության ընթացքում 42-ամյա տղամարդը քարով խփել է հիվանդանոց տեղափոխվածի հորը, իսկ նրա 20-ամյա որդին դանակով հարվածներ է հասցրել 30-ամյա երիտասարդին:

18 և 20 տարեկան երիտասարդները ձերբակալվել են:

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մամիկոն Ասլանյանը դուրս եկավ «Վարդաշենի» ՔԿՀ-ից
Քիչ առաջ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դուրս եկավ «Վարդաշենի» ՔԿՀ-ից...
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ազատ է արձակվում
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ազատ է արձակվում Վարդաշենի ՔԿՀ-ից...
14 մեղադրյալների մասով գործն ուղարկվում է դատարան. Ռուբեն Մելիքյան
Այսօր քննչական մարմինը հունիսի 12-ի գործով հայտնել է նախաքննության ավարտ...
60-ամյա տղամարդը հետախուզվում էր Սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեղադրանքով. Նրան գտել են
Ոստիկանության Կոտայքի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները հուլիսի 15-ին Առինջ…
Օմանում մզկիթի մոտ հրաձգության հետեւանքով զոհվել է չորս մարդ
Օմանում զոհվել է չորս մարդ...
Պլաստիկ վիրահատությունից օրեր անց հիվանդանոց տեղափոխված կինը մահացել է․ դուստրը մեղադրում է վիրահատող բժշկին
Նա ոստիկաններին հայտնել է նաև, որ իր կարծիքով մայրը մահացել է բժշկի կողմից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ