News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կայացրել է առաջին վճիռը։ Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են Դատական իշխանությունից:

«Վճռվել է որպես ապօրինի ծագում ունեցող գույք նախկին բարձրաստիճան պաշտոնյա Լյովա Սարգսյանի հետ փոխկապակցված անձ, «Պոլի-տրանսպորտ» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Վարդանյանից հօգուտ Հայատանի բռնագանձել Երևան քաղաքի Վահագնի թաղամասի բնակելի առանձնատունն ամբողջությամբ, 2 հատ KAMAZ մակնիշի տրանսպորտային միջոցներ, «Լավիթա ֆարմ» ընկերությունից Գևորգ Վարդանյանին պատկանող 25 տոկոս և «Պոլի-տրանսպորտ» ընկերությունից վերջինիս պատկանող 20,3 տոկոս բաժնեմասերը, «Պոլի-տրանսպորտ» ՍՊ ընկերությության նկատմամբ ավելի քան 10 մլն դրամի պահանջի իրավունքը և ավելի քան 17 մլն դրամ անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամական միջոցներ։

Վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս հետո և կարող է բողոքարկվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ հրապարակման պահից 1 ամսյա ժամկետում»,- ասված է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մամիկոն Ասլանյանը դուրս եկավ «Վարդաշենի» ՔԿՀ-ից
Քիչ առաջ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դուրս եկավ «Վարդաշենի» ՔԿՀ-ից...
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ազատ է արձակվում
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ազատ է արձակվում Վարդաշենի ՔԿՀ-ից...
14 մեղադրյալների մասով գործն ուղարկվում է դատարան. Ռուբեն Մելիքյան
Այսօր քննչական մարմինը հունիսի 12-ի գործով հայտնել է նախաքննության ավարտ...
60-ամյա տղամարդը հետախուզվում էր Սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեղադրանքով. Նրան գտել են
Ոստիկանության Կոտայքի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները հուլիսի 15-ին Առինջ…
Օմանում մզկիթի մոտ հրաձգության հետեւանքով զոհվել է չորս մարդ
Օմանում զոհվել է չորս մարդ...
Պլաստիկ վիրահատությունից օրեր անց հիվանդանոց տեղափոխված կինը մահացել է․ դուստրը մեղադրում է վիրահատող բժշկին
Նա ոստիկաններին հայտնել է նաև, որ իր կարծիքով մայրը մահացել է բժշկի կողմից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ