News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը


Հատուկջոկատայինները, որոնք քիչ առաջ կոտրեցին Արցախի ներկայացուցչության դարպասը եւ տարան Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան, այժմ ներկայացուցչության շենքում են: Նրանց դեմքերը փակ են: Ավելի ուշ նրանք դուրս եկան շենքից ու հեռացան:

Ոստիկանության քննիչը լրագրողներին ասաց, որ մեքենան տարվել է քրեական վարույթի շրջանակներում, նախաքննական գաղտնիք է, չի կարող ասել, թե ինչու է տարվել մեքենան. «Առգրավված մեքենա է, տեղափոխում ենք հատուկ պահպանվող տարածք՝ համապատասխան քննչական գործողություն կատարելու նպատակով: Նախաքննական մարմինն է որոշում դատարանի որոշում դրա համար անհրաժեշտ է, թե ոչ: Մեր գործողություններն ամբողջովին իրավաչափ է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեռեւս հունիսի 7-ին, պարեկները փորձել են ջարդել Արցախի ներկայացուցչության ջարդել դարպասը, որպեսզի կարողանան առգրավել Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան:  Այս մասին հայտնել էր Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը:

«Առանց դատարանի որոշման փորձում են Արցախի հանրապետության ներկայացուցչության մոտից առգրավել մեքենան: Քննիչը, հանդիպելով խոչընդոտների, թողել և հեռացել է մեզ համար անհայտ վայր, այս պահի դրությամբ մեքենան դեռ չի առգրավվել, բայց պարեկային ծառայության աշխատակիցներն են եկել: Մեզ հասած տեղեկություններով, նաև ոստիկանության զորքերն են գալու շուտով»,-ասել է փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ որ Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ, հատուկ տարհանման ծառայություն են հրավիրել՝ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան տեղափոխելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մամիկոն Ասլանյանը դուրս եկավ «Վարդաշենի» ՔԿՀ-ից
Քիչ առաջ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դուրս եկավ «Վարդաշենի» ՔԿՀ-ից...
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ազատ է արձակվում
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ազատ է արձակվում Վարդաշենի ՔԿՀ-ից...
14 մեղադրյալների մասով գործն ուղարկվում է դատարան. Ռուբեն Մելիքյան
Այսօր քննչական մարմինը հունիսի 12-ի գործով հայտնել է նախաքննության ավարտ...
60-ամյա տղամարդը հետախուզվում էր Սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեղադրանքով. Նրան գտել են
Ոստիկանության Կոտայքի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները հուլիսի 15-ին Առինջ…
Օմանում մզկիթի մոտ հրաձգության հետեւանքով զոհվել է չորս մարդ
Օմանում զոհվել է չորս մարդ...
Պլաստիկ վիրահատությունից օրեր անց հիվանդանոց տեղափոխված կինը մահացել է․ դուստրը մեղադրում է վիրահատող բժշկին
Նա ոստիկաններին հայտնել է նաև, որ իր կարծիքով մայրը մահացել է բժշկի կողմից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ