News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի գրասենյակը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Պաղեստինի պետության ճանաչման առիթով, ուրբաթ տեղեկացրել է ՎԱՖԱ գործակալությունը։

«Հայաստանի իմաստուն քայլը համապատասխանում է այն պլանին, որը նախատեսում է երկու պետությունների (իսրայելական եւ պաղեստինյան) խաղաղ գոյակցություն։ Դա ռազմավարական ընտրություն է, որը պաշտպանում է միջազգային կամքն ու լեգիտիմությունը»,- պարբերականը մեջբերել է գրասենյակի հայտարարությունը։

Պաղեստինի ազգային վարչությունը շնորհակալություն է հայտնել Հայաստանին «տղամարդկային եւ կարեւոր որոշման համար»՝ այն կարեւոր քայլ անվանելով երկկողմ կապերի ամրապնդման, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար։

Ավելի վաղ, ուրբաթ օրը, Հայաստանի ԱԳՆ-ում հայտնել էին, որ երկիրը ճանաչել է Պաղեստինի պետականությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ