News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

Ժողովրդավարությունն ինձ համար իրավունքն է, պարտավորությունն է և ապահովությունը։ Ահա այս երեք նախապայմանն է ինձ համար, որ կստեղծի կենսունակ միջավայր, որտեղ ես կզբաղվեմ ստեղծարար աշխատանքով, կունենամ էսթետիկ կենցաղ ու կապրեմ երջանիկ: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում ՀՀ-ի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու թեմայով լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի Եվրոպական կուսակցության անդամ,  դերասան Հովհաննես Ազոյանը։

«ՀՀ-ն, ըստ իր Սահմանադրության, ժողովրդավարական երկիր է։ Ասել է թե՝ ՀՀ-ն դե յուրե ժողովրդավարական երկիր է, իսկ դե ֆակտո՞։ Իմ պատասխանն է՝ ո՛չ»,-ասաց նա:

Ազոյանը նշեց, որ իրեն կարող են հակադարձել, որ այդքան էլ այդպես չէ, որ մեզանից կախված չէ ամեն ինչ, երկար ճանապարհ պետք է անցնենք, կես ճանապարհն արդեն անցել ենք, թերություններ կան և այլն և այլն և այլն։ 

«Ժողովրդավարությունը թերի չի լինում, ինչպես չի լինում հատվածային ժողովրդավարություն ընտրովի մոտեցմամբ  կամ ժողովրդավարություն ըստ քաղաքական իրավիճակի ու ճաշակի։ Կա՛մ լինում է  կատարյալ, կա՛մ չի լինում ընդհանրապես։ Թերին ինքխաբերություն է»,-ասաց նա։

Ըստ նրա, դա հասարակության մեջ առաջացանում է  հիասթափություն, հուսալքություն և խորը դեպրեսիա. «Կարևոր հարց՝ այդ դեպքում ինչ է, եթե ոչ դիկտատուրա է, ոչ էլ դեմոկրատիա՝ դեմագոգիա»,-ասաց նա և նշեց, որ դեմագոգիան դիկտատուրայի  կողմից դրված թակարդն է, որում ՀՀ-ն գտնվում է  30 տարի և ավելի։

«ՀՀ-ում կա կեղծ արժեհամակարգ, որը քայքայել է մեր ծնողների կյանքը, հիմա մեր կյանքն է քայքայում և ուզում է  քայքայել երեխաների ապագան։ Հավերժ կարելի է նայել ծովի ալիքներին և կառավարության՝ տնտեսական դիվերսիֆիկացիային ուղղված ջանքերին։ Կարծում եմ, որ հանրաքվեի դրական արդյունքը կստիպի մեզ բոլորիս շարժվել ավելի արագ և դրական»,-ասաց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հպարտ եմ, որ ԵՄ աջակցությունը Ադրբեջանում փրկում է մարդկանց կյանքեր․ ԵՄ դեսպանը՝ ականազերծման մասին
Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետեր Միխալկոն տեղեկացրել է, որ...
Օրբանը ԵՄ-ին առաջարկել է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ
Եվրամիությունը պետք է վերականգնի դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ...
Ֆոն դեր Լայենը չեղարկել է Եվրահանձնաժողովի այցը Հունգարիա
Նա հավելել է, որ միաժամանակ, «հաշվի առնելով ԵՄ խորհրդում Հունգարիայի նախագահության մեկնարկն ազդարարող վերջին իրադարձությունները...
Ժողովրդավարական բարեփոխումներին Հայաստանի անսասան հանձնառությունն ամրապնդել է ԵՄ-ի հետ հարաբերությունները. Կալյուրանդ
Ինձ անհանգստացնում են նաև վերջին տարիներին Ադրբեջանում քաղաքացիական ազատությունների զանգվածային ճնշումները, ինչը վճռորոշ խոչընդոտ է մեր…
The Economist. ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի հետ առևտրային պատերազմի
ԵՄ-ի հաջորդ քայլը կարող է լինել Չինաստանի դեմ նոր «զենքի»՝ այսպես կոչված, «միջազգային գնումների գործիքի» օգտագործումը
Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների պատվիրակությանը
Մեծ պատիվ է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունում...
Ամենաշատ