News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը


Մեզ ոչ Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան  առգրավելու որոշում են ցույց տվել, ոչ էլ տեխնիկական միջոցների գործադրմամբ մեքենան էվակուացնելու որոշում: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը:

Նշենք, որ դրանից քիչ առաջ դիմակավորված հատուկջոկատայինները  կոտրեցին Արցախի ներկայացուցչության դարպասները եւ էվակուատորով տարան Արցախի նախագահին սպասարկող մեքենան:

«Ոչ դատարանի որոշում են ցուցադրել, ոչ էս բռնի ուժ կիրառելը որեւէ կերպ հիմնավորել են, ոչ մեզնից թույլտվություն են հարցրել Արցախի ներկայացուցչություն ներխուժելու համար: Ընդամենը քննիչը ներկայանալով Արցախի ներկայացուցչությունում այն անձը, որը գտնվել է այստեղ, հաշվի առնելով քննիչի այստեղ գտնվելու հանգամանքը, նրան ներս է հրավիրել եւ նրան որեւէ կերպ չն պարզաբանել, որ պատրաստվում են բռնի ուժ կիրառելով, դարպասները կոտրելով առգրավել նախագահին սպասարկող ավտոմեքենան:

Խաբեությամբ քննիչը մուտք է գործել Արցախի ներկայացուցչություն, եւ տեղեկանալով, որ այստեղ անվտանգության աշխատակիցը չունի դարպասը բացելու լիազորություն, բացի այդ, դարպասը բացելու տեխնիկական միջոցն իր մոտ չի գտնվում, միանգամից հրավիրել են ոստիկնության հատուկջոկատայիններին, որոնք էլ ջարդել են դարպասները եւ մեքենան տարել էվակուատորով.,-ասաց փաստաբանը:

Նա նկատեց, որ իրենց անգամ չեն ասել, թե ինչ քրեական գործի շրջանակներում են մեքենան տանում եւ ինչ կապ ունի մեքենան այդ գործի հետ:

«Այս ամենը պետք է հրապարակայնացվի, որպեսզի բոլորը իմանան թե ինչ օրի են արժանացնում արցախցիներին»,-հայտարարեց Երիցյանը՝ նշելով, որ կատարվածը հաստատում է Արման Թաթոյանի և Գեղամ Ստեփանյանի հայտարարությունն այն մասին, որ արցախցիների նկատմամբ ուղղակի ճնշումներ են իրականացվում։

Նա հայտնեց, որ վերջին իրադարձությունների համատեքստում որևէ ակնկալիք չունի դատական համակարգից, բայց դա չի նշանակում, որ գործողություներ չեն իրականացվելու և դատական կարգով վիճարկումն այընտրանք չունի։

Հիշեցնենք, որ դեռեւս հունիսի 7-ին, պարեկները փորձել են ջարդել Արցախի ներկայացուցչության ջարդել դարպասը, որպեսզի կարողանան առգրավել Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան:  Այս մասին հայտնել էր Շահրամանյանի փաստաբանը:

«Առանց դատարանի որոշման փորձում են Արցախի հանրապետության ներկայացուցչության մոտից առգրավել մեքենան: Քննիչը, հանդիպելով խոչընդոտների, թողել և հեռացել է մեզ համար անհայտ վայր, այս պահի դրությամբ մեքենան դեռ չի առգրավվել, բայց պարեկային ծառայության աշխատակիցներն են եկել: Մեզ հասած տեղեկություններով, նաև ոստիկանության զորքերն են գալու շուտով»,-ասել է փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ որ Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ, հատուկ տարհանման ծառայություն են հրավիրել՝ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան տեղափոխելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գեղարքունիքում «Օպել»-ը բախվել է էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
Կայքի տեղեկություններով՝ Անդրանիկ Մ.-ն աշխատում էր «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում...
Դավիթ Տոնոյանը մորը տեսակցել է առանց ձեռնաշղթաների. Սա է դատավոր Վահե Դոլմազյանի կարգապահական վարույթի հիմքը
Բարձրագույն դատական խորհուրդն իր այսօրվա՝ հուլիսի 16-ի նիստում քննարկեց…
Ուժեղացված ծառայություն՝ մայրաքաղաքում. ներգրավված էր 300 ոստիկան, կազմվել էր շարժական 10 խումբ
Հուլիսի 15-ի ժամը 20-ից 23-ը մայրաքաղաքում ոստիկանությունն իրականացրել է...
ՌԴ ՆԳՆ-ն նշել է կազմակերպված հանցավորության 76% աճի մասին պատերազմից հանցագործների վերադարձից հետո
Կազմակերպված հանցավորությունը Ռուսաստանում ավելացել է 76 տոկոսով...
Մամիկոն Ասլանյանը դուրս եկավ «Վարդաշենի» ՔԿՀ-ից
Քիչ առաջ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դուրս եկավ «Վարդաշենի» ՔԿՀ-ից...
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ազատ է արձակվում
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ազատ է արձակվում Վարդաշենի ՔԿՀ-ից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ