News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը


Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կիրականացվի նույն քարտեզներով։ Հիմք է վերցվել Ալմաթիի հռչակագիրը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Մենք գործ ունենք ագրեսոր երկրի հետ, եւ բոլորս պետք է պատրաստ լինենք, մենք ԱԳՆ մակարդակով նախազգուշացրել ենք բոլորին այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ»,- նշել է նա։

Պատգամավորը նշել է, որ Հայաստանն առայժմ պատասխան չի ստացել Բաքվից խաղաղության համաձայնագրի վերջին առաջարկների մասին։

Մելքոնյանը հավաստիացրել է, որ Հայաստանի իշխանությունները չեն դիմել եւ չեն դիմի միակողմանի զիջումների Ադրբեջանին։

«Մենք վերադարձրել ենք նրանց իրենց տարածքները Ալմաթիի հռչակագրով»,- ընդգծել է նա։

Խորհրդարանականը ենթադրել է, որ ադրբեջանցիները չեն հրաժարվի հետագա սահմանազատումից, քանի որ Եվրոպան սկսում է իրենց մեղադրել այն բանում, որ չեն կատարում իրենց պարտավորությունները։

«Որքան խաղաղություն մեզ է պետք, նույնքան էլ պետք է իրենց։ Արդբեջանին նույնպես խաղաղություն է պետք, այնպես չէ, որ իրենց ժողովուրդը պատրաստ է պատերազմի։ Պարզապես Ադրբեջանի իշխանությունները փորձում են օգտվել պահից եւ թելադրել իրենց պայմանները, բայց դա չի ստացվի»,- ասել է Մելքոնյանը։

Նա հավաստիացրել է, որ «Հանուն հայրենիքի» շարժումը սպառնալիք չէր Հայաստանի իշխանությունների համար՝ շարժումն անվանելով հինգերորդ շարասյուն, որը «չի թողնում հանգիստ ու խաղաղ ապրել»։

«Մենք ձգտում ենք խաղաղության, բայց պատերազմից չենք վախենում»,- ամփոփել է պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի վերջակետը լինելու է Հայաստանում ադրբեջանցիների բնակեցումը. Արթուր Մարտիրոսյան
2020-ի դեկտեմբերից արդեն պարզ էր, թե դեպի ուր է գնալու եւ ինչ է պահանջելու Ալիեւը, եւ շատ տարօրինակ է, որ 4 տարի է՝ Ալիեւը խոսում է «Արեւմտյան…
ՀՀ ԱԳՆ-ն դեռ չի հստակեցնում՝ կմեկնի՞ Արարատ Միրզոյանը Բաքու՝ COP 29-ին, թե ոչ
Հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնենք...
Վերահաստատում ենք հրադադարի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմի առաջարկությունը․ ՀՀ վարչապետի աշխատակազմ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է այդ տեղեկատվությունը: Չնայած դրան, ադրբեջանական աղբյուրները շարունակում են…
ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. շվեդ պատգամավոր
Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնն, անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման...
Շոլց. 2024 թվականը կարող է խաղաղության տարի լինել Հայաստանի և Ադրբեջանի համար
Գերմանիայի կանցլերը, օգտվելով գագաթնաժողովի առիթից, հորդորել է կողմերին անել դա...
Մեհդի Սոբհանի. Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության
Նրա խոսքով՝ Իրանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը...
Ամենաշատ