News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Հիմքեր կան պնդելու, որ առկա է ստվերային համաձայնություն ԿԳՄՍՆ և «Հայաստանի կինոգործիչների միություն» ՀԿ-ի միջեւ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքի" կիրառումը պատմական հնարավորություն է տալիս կինոյում ձևավորված արատավոր կլանային կառավարման մոդելը ապամոնտաժելու, հայ կինոյի հետընթացը կասեցնելու, մեծ կինոինդուստրիա վերադարձի նախադրյալներ ստեղծելու համար։

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» (ՖԱՀՖ) ՀԿ խորհուրդը ստացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ-ի հունիսի 13-ի N 10802-Ա/2 հրամանով հաստատված՝ կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը մշակելու համար ստեղծված աշխատանքային խմբի կազմը։ ՖԱՀՖ նախագահ Հովհաննես Գալստյանը ՀՀ ԿԳՄՍՆ կողմից հրավիրվել է մասնակցելու «Հայաստանի կինոգործիչների միություն» ՀԿ ասուլիսների սրահում կայանալիք աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը:

ՖԱՀՖ-ը 2024թ-ի ընթացքում մշակել և ՀՀ ԿԳՄՍՆ է ներկայացրել կինոյի բարեփոխումների առաջարկների ծավալուն փաթեթ՝ թվով 5 առաջարկ, որոնցից 3-ը ուղղակիորեն առնչվում են ֆիլմերի ընտրության, գնահատման և ֆինանսավորման համակարգին։ Այդ առաջարկների հիմքում դրված են կինոյի պետական կառավարման համակարգում մասնագիտական ասոցիացիաների և շահույթ չհետապնդող իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների դերի ավելացումը համաչափության (պարիտետային) սկզբունքով՝ ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովներում հավասար քվոտաների և հավասար թվով անդամներ ունենալու հնարավորությամբ։

Մեր առաջարկած փոփոխությունները նպատակ են ունեցել արմատախիլ անել հայկական կինոյում արմատացած տարածված երևույթները՝ կլանայնությունն ու հովանավորչությունը, պետական ֆինանսավորման ոչ թափանցիկությունը, խմբային շահերի վերադասումը, անհավասար պայմանների կիրառումը, և ապամոնտաժել այն համակարգը, որը հանգեցրել է հայկական նոր կինոյի հետընթացին ու միջազգային մեկուսացմանը։

Մենք առաջնորդվել ենք այն վարկածով, որ ոլորտը կարգավորող բարձրագույն պետական մարմինը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, պատվախնդիր է կինոյում արմատական բարեփոխումների հարցում և ընդառաջ ենք գնացել նախարարությանը՝ ներկայացնելով մանրակրկտորեն մշակված առաջարկներ, որոնք անհրաժեշտ են կինոլորտի առողջացման համար և որոնք, ըստ ՀՀ ԿԳՄՍՆ հավաստիացումների, պետք է դրվեին շրջանառության մեջ։

Ցավոք, ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ-ի հունիսի 13-ի N 10802-Ա/2 հրամանով հաստատված աշխատանքային խմբի կազմը և առաջին հանդիպման համար ընտրված վայրը ստիպում է մեզ կասկածել ՀՀ ԿԳՄՍ նախարարության անկողմնակալությանը։

Մեզ համար անընդունել է, որ աշխատանքային խմբում կինոոլորտի կառույցներից մեկը՝ «Հայաստանի Կինոգործիչների միություն» ՀԿ-ը, ներկայացված է 4 անդամով, երբ մյուս կառույցներն ունեն միայն մեկ ներկայացուցիչ, ինչը հակասում է համաչափության մեր առաջարկած սկզբունքին։ Տարակուսելի է նաև այն, որ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը անցկացվում է նույն այդ ՀԿ-ի ասուլիսների սրահում, երբ կինոյին տրվող պետական ֆինանսների կանոնակարգի ստեղծումը առնչվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և  Հայաստանի Կինոյի Հիմնադրամի գործառույթներին։

Մեզ համար առնվազն տարօրինակ է, որ աշխատանքային խմբում ներառված են մարդիկ, ովքեր հեղինակել են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնակարգը, որի կիրառման արդյունքն են հայկական կինոյի կուտակված անլուծելի խնդիրները՝ դատական գործընթացներ, մի քանի տասնյակ անավարտ ֆիլմեր, նույն արտադրողների բազմակի ֆինանսավորում և այլն։

Ս․թ․ հունիս 17-ին մենք նամակով դիմել ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարին և հայտնել մեր մտահոգությունը վերոնշյալի կապակցությամբ։ Մեր նամակը մնացել է անպատասխան, ինչն ամրացրել է մեր կասկածները առ այն, որ առկա է ստվերային համաձայնություն ՀՀ ԿԳՄՍՆ և «Հայաստանի կինոգործիչների միություն» ՀԿ-ի միջև՝ «Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքի» պահանջներով պայմանավորված կինոյի բարեփոխումների ընթացքը վերահսկելու կամ տապալելու կապակցությամբ։

ՖԱՀՖ-ը հայտնում է իր անհամաձայնությունը ֆիլմերի ֆինանսավորման կանոնակարգը մշակելու համար ստեղծված աշխատանքային խմբի կազմի և հանդիպման վայրի վերաբերյալ  ու տեղեկացնում է գործընկերներին հետևյաը․

  1. ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ-ի հունիսի 13-ի N 10802-Ա/2 հրամանով հաստատված աշխատանքային խմբի կազմը մեզ համար ընդունելի չէ, քանի որ ցանկում ներգրավված մասնագիտական կառույցները չունեն հավասար մասնակցություն և ակնհայտ է կառույցներից մեկի դիրքի բացահայտ չարաշահումը։
  2. Աշխատանքային խմբի համար աշխատանքի նպաստավոր պայմաններ ապահովելու նպատակով առաջարկում ենք տեղափոխել աշխատանքների անցկացման վայրը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կամ ներկայացված կազմակերպություններին չառընչվող որևէ չեզոք վայր։

Մեր առաջարկներն անտեսելու դեպքում, մենք հիմքեր կունենանք պնդելու, որ  «Հայաստանի կինոգործիչների միություն» ՀԿ շարունակում է պայքարել կինոյի կառավարման ոլորտում գերակա, մոնոպոլ դիրքեր ունենալու համար և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը աջակցում է նրան այդ պայքարում։

Որպես դրա հետևանք, ՖԱՀՖ-ը կսառեցնի իր մասնակցույթյունը աշխատանքային խմբում, հետ կկանչի կինոյի բարեփոխման վերաբերյալ իր առաջարկները ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից և դատական կարգով կպաշտպանի ՖԱՀՖ-ի կողմից հեղինակած առաջարկների մասնակի կամ ամբողջական օգտագործման անթույլատրելիությունը ֆիլմերի ֆինանսավորման նոր կանոնակարգում։

Հովհաննես Գալստյան | Կինոռեժիսոր, պրոդյուսեր

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ Panarmenian Federation of Film Producers Խորհրդի նախագահ

ՖԱՀՖ ՀԿ խորհուրդ

Սաթիկ Ստեփանյան | Խորհրդի Քարտուղար

Մերի Ադամյան | Խորհրդի անդամ

Արամ Մանուկյան| Խորհրդի անդամ

Կարեն Ծատուրյան| Խորհրդի անդամ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա 21» սերիալն ընդգրկվել է ռուսական լավագույն դետեկտիվ սերիալների թոփ հնգյակում
Շքեղ ինտելեկտուալ լրտեսական թրիլլեր այն մասին, թե ինչպես պետք է ռուս դիվանագետը կանխի վերահաս միջազգային սկանդալը…
Լուծարման գնացող ազգային կինոկենտրոնը մսխել է 2024-ի ֆիլմերի ողջ բյուջեն և 2025-ի բյուջեի մի մասը. ՖԱՀՖ-ն ահազանգում է
Կինոյի պետական կառույցի գործող կանոնակարգով ամրագրված ժամկետներում կազմակերպել 2024թ․-ի ֆիլմերի ֆինանսավորման երկրորդ  (ամառային) մրցույթի...
Ռուսական «Օկկո» օնլայն կինոթատրոնն ավարտել է Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա ‘21» նոր ֆիլմի պրեմիերայի թողարկումը
Ռուսական «Օկկո» օնլայն կինոթատրոնում ավարտվել է...
Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է
Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան…
Լոնդոնում չեղարկվել է առաջին ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որի սցենարը ստեղծվել է արհեստական ​​ինտելեկտի միջոցով
Վերջին 24 ժամվա ընթացքում ստացած արձագանքները, որոնք մենք ստացել ենք ֆիլմի մասին հայտարարելուց...
Կինոյի տան դիմացի հրապարակում կառուցվող «Աստղային պուրակը» կանվանակոչվի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով
Որոշման հիմնավորմն մեջ նշվում է, որ մշակութային ստեղծագործությունների անվանումներով փողոցների անվանափոխումը կարող է լինել...
Ամենաշատ