News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:

«Ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները կարող են դիմում ներկայացնել բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար։

Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը՝ ստորև․

ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղումով

ՔԱՅԼ 2․ Ընտրել «Բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերում» պատուհանը, ապա սեղմել «Դիմել» կոճակի վրա։

ՔԱՅԼ 3. Առաջարկվող տարբերակներից անհրաժեշտ է ընտրել այն թիրախային խումբը, որին պատկանում է դիմողի ընտանիքը։ Այնուհետև ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգին և պահանջվող փաստաթղթերին ծանոթանալուց հետո պետք է նշել «Կարդացել եմ» կոճակը։

ՔԱՅԼ 4․ «Դիմումատուի տվյալներ» բաժնում անհրաժեշտ է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (սոցքարտի համարը) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը, ապա նշել անուն, ազգանուն և սեղմել «Նույնականանալ» կոճակի վրա։

ՔԱՅԼ 5․ Նույնականացումից հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կլրացնի դիմումատուի հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները և հաշվառման հասցեն, որից հետո կպահանջվի լրացնել կոնտակտային տվյալներ՝ բջջային հեռախոսահամար և էլ․ փոստի հասցե։

ՔԱՅԼ 6․ Այնուհետև, անձի հաշվառման և փաստացի բնակության հասցեները համընկնելու դեպքում, դիմումատուն կարող է նշել «Այո» տարբերակը և անցնել հաջորդ դաշտերի լրացմանը։ Իսկ եթե հաշվառման հասցեն և փաստացի բնակության հասցեն չեն համընկնում, ապա ընտրելով «Ոչ» տարբերակը՝ անձը կարող է լրացնել իր փաստացի բնակության հասցեն։

ՔԱՅԼ 7․ «Ավելացնել ընտանիքի անդամ» կոճակի վրա սեղմելիս դիմումատուն հնարավորություն ունի նշել իր ընտանիքի անդամներին` լրացնելով անձնական տվյալներ։ Ընտանիքի անդամին հաջողությամբ նույնականացնելուց հետո՝ համակարգն ինքնաշխատ եղանակով կլրացնի անձի հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները։ Այնուհետև համակարգը կպահանջի նշել ազգակցական կապը դիմողի նկատմամբ, ապա ընտրել փաստացի բնակության վայրի վերաբերյալ հարցի պատասխանը։

ՔԱՅԼ 8․ Բոլոր տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է կատարել համապատասխան դաշտում նշում՝ հավաստելով, որ լրացված տվյալները ճշգրիտ են և սեղմել «Հաստատել» կոճակը։

Դիմումի՝ հաջողությամբ մուտքագրվելու վերաբերյալ ծանուցումը շահառուն կստանա անմիջապես։ Եթե կան դաշտեր, որոնք ամբողջական լրացված չեն, ապա «Հաստատել» կոճակը սեղմելուն պես՝ հարթակի համապատասխան դաշտերում կհայտնվեն նշումներ և դիմումատուն կկարողանա վերանայել իր մուտքագրած տվյալները»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի 2-րդ բաղադրիչի շրջանակում առցանց դիմումների ընդունումը մեկնարկել է
Դիմում լրացնելիս ԼՂ հայրենակիցները պետք է պարտադիր ընտրեն ՀՀ...
ՄԱԿ-ը պետք է Ադրբեջանից պահանջի ազատ արձակել բոլոր բանտարկյալներին մինչև COP29-ը. Еxpress
Հաջողակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանն անցյալ տարվա սեպտեմբերին գերեվարվել է ադրբեջանական իշխանության կողմից, այնուհետև…
4 ընտանիքին բնակարանի գնման մեկ վկայագիր է տրվել. արցախցին ահազանգում է
Հունիսին իմացանք, որ մեզ սերտիֆիկատ է հատկացվել բնակարան գնելու համար: Մեզ  այդ մասին չեն ծանուցել, ու իմ նման հարյուրավոր մարդիկ չեն իմացել, որ նման․․․
ՀՀ փոխվարչապետերը ընդունել են Էրին Մըքիի պատվիրակությանը. Վերջինիս ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել հանրային կառավարման բարեփոխումների, թվային վերափոխման…
Անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ պատանդներին. Երիտասարդներն իրենց պահանջն են ներկայացրել Կապիտոլիումում
ԱՄՆ Հայ դատի գրասենյակի երիտասարդ աջակիցները երկրի բոլոր անկյուններից...
Փաստաբան. Ադրբեջանն օգտագործում է գերեվարված հայերին քաղաքական նպատակներով
Վերջին 14 տարիների ընթացքում Ադրբեջանը մշտապես փոխել է իր նարատիվներն ու փաստարկները։ Եթե ​​վերցնենք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ