News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Իսրայելում Հայաստանի դեսպանի հետ այդ երկրի արտաքին գործերի նախարարությունում հանդիպում այս պահին տեղի չի ունեցել։ Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հրապարակել է հայտարարություն, որում ներկայացված են ՀՀ մոտեցումները, այդ թվում՝ «երկու պետություն» սկզբունքի մասով:

Հանրային լրացուցիչ մեկնաբանություն չունենք: Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ կապված Հայաստանի կողմից Պաղեստինի Պետությունը ճանաչելու հետ։

Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ տարբեր միջազգային հարթակներում Երևանը մշտապես հանդես է եկել պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և շարունակում է աջակցել իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծմանը՝ հիմնված երկու պետությունների՝ հրեական և արաբական սկզբունքի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ