News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Մեր արձանագրումն այն է, որ մեր ժողովրդի ոգին չի կոտրվել, թեպետ ամեն օր ահագնացող մտահոգություններին: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին Տավուշի Կիրանց գյուղում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:

«Սա արդեն գոյաբանական հարց է դարձել, սահմանն արդեն մետրերով է չափվում: Երկրորդ պարագան, ես ցանկացա այստեղ գալ, որ մարդիկ որեւէ ձեւով միայնակության զգացում չունենան, որովհետեւ իրենք շատ մեծ պայքարի մեջ են: Մենք մի քանի մեքենայով պետք է գային, բայց հարյուրավոր մարդիկ են ավելացել: Սա նշանակում է, որ մարդկանց ընդվզումը շատ առարկայական է: Սա չի կարող մոռացվել»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Կիրանցի նոր կառուցվող դպրոցը ընդամենը մի քանի տասնյակ մետր է հեռու սահմանից, Սրբազանն ասաց. «Ինչու այն ժամանակ բերել են, այստեղ են կառուցել դպրոցը՝ իմանալով հանդերձ, թե ինչ են անելու:

Եթե այսպես շարունակվի, հաստատ ասում եմ՝ այստեղ մարդ չի ապրելու, եւ ոչ միայն այս գյուղը»:

Դիտարկմանը, որ իշխանական շրջանակներն իրեն մեղադրում են, որ կար պայմանավորվածություն արագ սահմանազատման գործընթաց իրականացնել, բայց ինքը այս շարժումով դա վիժեցրել է, Բագրատ Սրբազանն արձագանքեց. «Լավ ենք րել, վիժեցրել ենք Հայաստանի հանձնումը: Էս մարդիկ ամեն գնով ամեն ինչի պատրաստ են, մենք դա ենք վիժեցրել եւ լավ ենք արել, ճիշտ ենք արել եւ շարունակելու ենք անել: Իրենց վիժեցնելու նաեւ, ոչ միայն գործընթացը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ