News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Եվրամիության արտգործնախարարները երկուշաբթի՝ հունիսի 24-ին կքննարկեն Վրաստանի դեմ հնարավոր սահմանափակումները՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման առնչությամբ։ Դրա մասին հայտնել է Euractiv պորտալը։

Նախագծում ասվում է, որ որպես անհապաղ պատասխան ԵՄ-ն ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրի շրջանակում կարող է դադարեցնել բարձր մակարդակի երկկողմ այցերը, հանդիպումներն ու միջոցառումները, միաժամանակ սառեցնել քննարկումները, բանակցությունները և երկկողմ համաձայնագրերի ստորագրումը։

Բացի դրանից, ԵՄ երկրները քննարկում են Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը, դադարեցնելու «Վրաստանի իշխանություններին օգուտ բերող» նախագծերի ֆինանսավորումը և քննարկում են ԵՄ-ից,  ներառյալ՝ քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների զարգացմանն ուղղված ցանկացած ֆինանսական աջակցություն:

Ըստ Euractiv-ի, ԵՄ-ն կհրաժարվի նման սահմանափակումներից, երբ օտարերկրյա գործակալների մասին օրենքը չեղյալ հայտարարվի, և «» վրացական իշխանությունները հաշվի առնեն ժողովրդավարական նորմերից շեղումների վերաբերյալ ԵՄ մտահոգությունները:

Նույն դեպքում, եթե օրենքը չեղյալ չհայտարարվի, և ղեկավարությունը քայլեր ձեռնարկի «իրավիճակի հետագա վատթարացման» ուղղությամբ, Եվրամիությունը վրացի պաշտոնյաների և դիվանագետների նկատմամբ կարող է նաև վիզային սահմանափակումներ սահմանվել։

Եվրամիության երկրների միջև «համաձայնություն կա, որ ԵՄ-ն պետք է արձագանքի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունմանը, և այժմ պարզապես անհրաժեշտ է համապատասխան հավասարակշռություն գտնել։ Միաժամանակ, դեռ պարզ չէ՝ կձեռնարկվեն արդյոք քննարկված միջոցները, հայտնել է Euractivը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան
Ուզում եմ նաև ընդգծել, որ Եվրամիությունը ներգրավված է այս տարածաշրջանում խաղաղությանն ու կարգավորմանը աջակցելու գործում: Եվ, մասնավորապես, ուզում…
Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատարը և Վասիլիս Մարագոսը քննարկել են դրենաժային թունելի բացման հարցերը
Ողջունելով հյուրին՝ Բաբկեն Սեդրակյանը նախ ներկայացրել է Վերակառուցման...
Օրբան. Վրաստանի կառավարությունը շատ ծանր պայմաններում փորձում է պահպանել անկախությունն ու ինքնիշխանությունը
Վրաստանը լավ երկիր է։ Ես բարձր եմ գնահատում երկրի իշխանությունը, նա շատ ծանր պայմաններում փորձում է...
Պապիկյանը և Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության…
Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ որոշիչ քվեարկության արդյունքներով 65-ամյա գերմանուհին ստացել է 401 կողմ, 284...
Եվրահանձնաժողովի ղեկավարը քննադատել է Օրբանի «խաղաղեցման առաքելությունը» Մոսկվայում
Ֆոն դեր Լայենը հիշեցրել է, որ Ռուսաստանը շարունակում է առաջխաղացումը Ուկրաինայում՝ հենվելով հյուծող...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ