News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը


Արցախի նախագահ Սամվել Շահամանյանի մեքենայի առեւանգումն ուղերձ է Բաքվին։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, Արցախի ներկայացուցչության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Սա բացառապես քաղաքական ուղերձ է ուղղված Ադրբեջանին, որ տեսնում եք, ձեր բոլոր հրամանները հլու հնազանդ կատարում ենք։ Ուղերձ է նաև արցախցիներին, որ արցախցիները որևէ ներգրավվածություն չունենան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական և հանրային գործընթացներին»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ այդ գործընթացը ձախողվելու է։

Հարցին՝ արդյո՞ք այս քայլն արվել է նաև այն պատճառով, որ Շահրամանյանը վերջերս լրագրողներին տված ճեպազրույցում ասել էր, թե հրապարակային անդրադառնալու է Փաշինյանի կողմից արված հայտարարություններին, Խաչատրյանն ասաց. «Այդ ամեն ինչը չեմ բացառում, սա իհարկե նաև լռեցնելու նպատակ էր հետապնդում։ Իշխանությունները 44-օրյա պատերազմի ծագման և պատճառների մասին այնքան ստեր են պատմել, որ նրանք ամենևին չեն ցանկանա, որ այդ ստերը մերկացվեն»։

Պատգամավորի խոսքով՝ արցախցիներին իշխանությունը փորձում է թողնել առանց ղեկավարի. «Իսկ առանց առաջնորդության մնացած ժողովուրդը չի կարող կազմակերպվել, և, ցավոք, հակված կլինի լքելու Հայաստանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ