News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից, ճշտված քաղաքական առաջնահերթությունների շրջանակում, շարունակվում են ԱՄՆ Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ բազմամակարդակ աշխատանքները։  Այս մասին հայտնում ենՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կոնկրետ անձանց նկատմամբ թիրախային պատժամիջոցների սահմանման, Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակությունն ամբողջապես կասեցնելուն, արցախցի փախստականներին ու Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ամերիկյան օժանդակության շեշտակի ավելացման, Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանը վերաբերող միանգամից մի քանի բանաձևերի նախագծեր գտնվում են Կոնգրեսի երկու պալատներում համապատասխան օրենսդրաիրավական գործընթացի մեջ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, համայնքային ներգրավմամբ, շարունակում է քաջալերել Կոնգրեսի անդամներին՝  հանդես գալու նոր նախաձեռնություններով և միանալու առկա նախաձեռնություններին։

Ասվածի շրջանակներում վերջին զարգացումները տեղի են ունեցել ամերիկյան Սենատում, որտեղ  Սենատի զինվորական ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդի և Սենատի բյուջետային հանձնաժողովի նախագահ Շելդոն Ուայթհաուսի առաջնորդությամբ 20 կոնգրեսականներ նամակով դիմել են նախագահ Բայդենին՝ կոչ անելով շեշտակի մեծացնել արցախցիներին տրամադրվող ամերիկյան օժանդակությունը, ինչպես նաև միջազգային անվտանգային երաշխավորության պայմաններում ապահովել նրանց վերադարձի իրավունքի իրացումը։ Նամակում նաև կոչ է արվում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ իրականացված պատերազմական հանցագործությունների համար։

Կոնգրեսական այս նախաձեռնությունը մեկնաբանելով՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Քանի որ ավելի քան 115․000 հայեր դեռևս վտանգի տակ են, որոնք բախվում են բնակարանների, սննդի, էներգիայի, աշխատանքի և բժշկական օգնության հասանելիության մարտահրավերների, մենք ողջունում ենք սենատորներ Ռիդի և Ուայթհաուսի, նրանց գործընկերների այս սկզբունքային կոչը։

Մենք պետք է տեսնենք, որ այս օգնությունը տրամադրվում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոնկրետ քայլերին և ամերիկյան կայուն արշավին զուգահեռ` ապահովելու արցախահայերի անվտանգ վերադարձն իրենց բնիկ հայրենիք՝ միջազգային պաշտպանության ներքո»:

Հունիսի 20-ին նախագահ Բայդենին ուղղված նամակում սենատորները շեշտել են․ «Մենք վերջերս ճանաչեցինք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի էթնիկ հայերի նկատմամբ հետապնդումները այլևս երբեք չկրկնվեն:

Սա ներառում է Հայաստանին հավելյալ մարդասիրական և տնտեսական աջակցություն տրամադրելը, հայ-ամերիկյան կապերի ամրապնդումը և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելը, այդ թվում՝ պատժամիջոցների հնարավոր կիրառումը մարդու իրավունքների ցանկացած խախտման համար»: Նամակում նաև նշված է՝ «Հայաստանում ներկայումս բնակվում են ավելի քան 115․000 փախստականներ, այդ թվում՝ 36․000 երեխաներ, որոնք բռնի տեղահանված են Ադրբեջանի կողմից։

Ենթադրվում է՝ Հայաստանը կարող է պահանջել մինչև 2 միլիարդ դոլար հավելյալ հրատապ մարդասիրական օգնություն՝ շարունակական ռեսուրսներ տրամադրելու փախստական բնակչությանը և ապահովելու հիմնական կարիքների բավարարումը։ Մինչ օրս ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է ընդամենը 15 միլիոն դոլար մարդասիրական օգնություն, որից միայն չնչին մասն է ուղղակիորեն հատկացվել փախստականներին։ Սենատորները Բայդենին նաև կոչ են արել խրախուսել միջազգային գործընկերներին՝ նույն կերպ արձագանքելու արցախցիների մարտահրավերներին:

Նամակի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղմամբ։

Վերը ներկայացվածից զատ, ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում է 2025թ․ֆիսկալ տարվա ԱՄՆ արտաքին օժանդակության ակտը, որտեղ ներկայացված օրենսդրական լրացումների երեք նախագծերը վերաբերում են արցախցիներին տրամադվող օժանդակության ծավալների մեծացմանը, Ադրբեջանին օժանդակության բացառմանը և ցեղասպանական գործողությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն։

Հայանպաստ նախագծերը ներկայացվել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի  համանախագահ Ֆրենք Փալոնի, Նիկոլ Մալիոտակիսի, Դինա Տիտուսի, Մայք Լոյերի և Գուս Բիլիրակիսի կողմից։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նաև սատարում է մի նախագիծ, որը կհեշտացնի Կիպրոսին ամերիկյան պաշտպանական ապրանքների վաճառքի վերանայման գործընթացը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Le Figaro». Ադրբեջանը ոչնչացնում է հայկական հազարամյա մշակութային և պատմական ժառանգությունը
Այս լկտի և կործանարար քաղաքականությունը նպատակ ունի ջնջել Լեռնային Ղարաբաղի հայերի...
Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները. Անդրանիկ Թեւանյան
Նախկինում էլ էր Միշելը «լավ հանդիպումներ» ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ…
Հրապարակվել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրով դիմումներ ներկայացնելու ուղեցույցը
Ըստ ուղեցույցի՝ այս բաղադրիչի շրջանակում առցանց դիմում կարող են ներկայացնել…
Միրզոյանը շեշտել է ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության, իրավունքների պաշտպանության ուղղությամբ
«Մարդասիրական գործողությունների» բաղադրիչը՝ որպես Կայուն զարգացման...
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակված են բնակելի տների կառուցման նախագծեր
Առանձնացվել են 40 քմ, 60 քմ, 75 քմ, 90 քմ և 120 քմ մակերեսներով բնակելի տների նախագծեր, որոնք ներկայացրել են 5 կազմակերպություններ։ Հետագայում նոր...
Հայ պատանդներին վերադարձնելու ձախողումը թուլացնում է Հայաստանի ինքնիշխանությունը և անվտանգությունը. ամերիկահայ փաստաբան
Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմի կողմից Խոշտանգումների հարցերով ՄԱԿ-ի  հատուկ զեկուցողին ներկայացված դիմումը կենսական է, էական և կարող է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ