News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)»բակալավրական և «Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի)» մագիստրոսական կրթական ծրագրերը Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) կողմից ստացել են միջազգային հավատարմագրում։

Համալսարանից NEWS.am-ին հայտնում են, որ ACCA-ն համաշխարհային ճանաչում ունեցող մասնագիտական հաշվապահական կառույց է, որն ամբողջ աշխարհում տրամադրում է միջազգային որակավորում և ապահովում առաջադեմ ստանդարտներ հաշվապահության ոլորտում: ACCA-ն ներկայումս մոտ 170 երկրներումմիավորում է հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտի 780 000 մասնագետների:

ՀՊՏՀ նշված կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրումը տրամադրվել է 4 տարով։ Արդյունքում 01․01․2024-31․12․2028 ժամանակաշրջանի՝ ՀՊՏՀ բակալավրիատի շրջանավարտները միջազգային որակավորման համարACCA-ին դիմելիս կազատվեն 4, իսկ մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտները՝ 7 քննությունից։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ