News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Յորքի համալսարանի մասնագետները, օգտագործելով Midjourney արհեստական ​​բանականությունը, կազմել են 2054 թվականի մոտավոր ճաշացանկ: Սննդի ցանկը ներառում էր այնպիսի տարօրինակ ուտեստներ, ինչպիսին են ծղրիդներով աղցանը, կանաչ սպագետին և ջրային բույսերով կոլոլակները:

Ըստ Daily Mail-ի՝ գիտնականները համարում են, որ այս արտասովոր ուտեստները կարող են փոխարինել ընտանիքի սիրելի կերակուրներին, ինչպիսին են ավանդական կիրակնօրյա տապակած միսը, ձուկն ու տապակած կարտոֆիլը: Նման ճաշատեսակների հիմնական առավելությունը նրանց պարունակող ածխածնի ցածր մակարդակն է, որը նպաստում է կլիմայի փոփոխության դեմ պայքարում:

«Վերջին 30 տարիների ընթացքում մենք ականատես եղանք գիտական ​​նվաճումների՝ ավելի էկոլոգիապես մաքուր արտադրանք արտադրելու առումով, մի բան, որ 1994 թվականին անհնար էր անգամ երևակայել», - ըստ Planet Today-ի՝ նշում են հետազոտողները:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կաթնամթերքն ու կարմիր միսը պատասխանատու են ջերմոցային գազերի արտանետումների զգալի մասի համար: Ուստի մասնագետները որպես լավագույն  այլընտրանք միջատներ են առաջարկում։

Ծղրիդները, որդերն ու մրջյուններն շրջակա միջավայրի համար անվանս են, քանի որ նրանք ավելի քիչ բնական ռեսուրսներ են սպառում, քան ավանդական անասնաբուծությունը, միաժամանակ առողջ այլընտրանք են մսին:

Մինչդեռ, այսօր Միացյալ Նահանգներում ռեստորաններում մատուցվում են կնճիթավոր ճպուռներ. այս աղմկոտ միջատները ներկայում մեոլեգնում են հարավային շրջաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ