News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 20-ին, ժամը 19.41-ի սահմաններում, «Սևան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ M-4 ճանապարհից՝ Սևանի թերակղզու հատվածից, շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել վրաերթի ենթարկված երեք քաղաքացիների:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ անձը անհայտ ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նշված քաղաքացիներին և դեպքի վայրից դիմել փախուստի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայով կատարել է Սևան քաղաքի բնակիչ 21-ամյա երիտասարդը: Նա Սևան քաղաքի Նաիրյան փողոցում հայտնաբերվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքում մեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ 10 հոգով ծեծել են հորը և 3 որդիներին
Աղբյուրի հաղորդմամբ՝ ըստ ոստիկանություն դիմած Հրայր Ա․-ի՝ նույն վիճաբանության ընթացքում Նարեկ Գ․-ին են միացել…
2024-ին Լեհաստանում ընտանեկան բռնությունից 17 երեխա է մահացել. լրատվամիջոց
Լեհաստանի արդարադատության նախարարության տվյալներով՝ 2023 թվականին երկրում սեփական երեխաների...
Իսպանիայի վարչապետի կինը մասնակցել է կոռուպցիայի գործով դատավարությանը, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնյա Գոմեսը, այցելել է Մադրիդի դատարան, որտեղ նրան կանչել...
WSJ-ի լրագրող Գերշկովիչը Ռուսաստանում դատապարտվել է 16 տարվա ազատազրկման
Դատարանը նախաքննությունն ավարտեց երկու նիստով, որոնք դռնփակ անցկացվեցին հունիսի 26-ին և հուլիսի 18-ին...
Ինքնաթիռը, որում եղել է 233 ուղեւոր, հարկադիր վայրէջք է կատարել Աթենքի օդանավակայանում
Վայրէջքը բարեհաջող է անցել, զոհեր և վիրավորներ չկան։ Ներկայումս տեխնիկական ստուգում է իրականացվում...
ՀՀ-ում ԵՄ դեսպանը ցավակցություն է հայտնել Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, ահազանգ էր ստացվել, որ Եղվարդ քաղաքի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ