News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի կողմից Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կազմակերպված միջոցառմանը:

ՀՀ ԱԳՆ-ից NEWS.am-ին տեղեկացնում են, որ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն անկախությունից ի վեր բազմիցս բախվել է փախստականների խնդրին, անդրադարձել է 2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով ավելի քան 115 հազար բռնի տեղահանված հայերի իրավիճակին և նշել, որ ՀՀ կառավարությունը շարունակում է գործարկել բոլոր հնարավոր քայլերը փախստականներին աջակցելու համար:

Վահան Կոստանյանն իր ելույթում ընդգծել է նաև, որ առաջնահերթություն համարելով փախստականների կարիքների հասցեագրումը, Հայաստանը 2023 թ. տեղի ունեցած Փախստականների համաշխարհային ֆորումի ընթացքում ստանձնել է մի շարք կամավոր հանձնառություններ, որոնք իրականացնելու առումով արդեն իսկ գործարկվել են բազմաթիվ ծրագրեր:

Նախարարի տեղակալն շնորհակալություն է հայտնել Հայաստանի բոլոր այն գործընկերներին, որոնք իրենց օգնության ձեռքն են մեկնել բռնի տեղահանվածներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ