News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Mercedes-Benz նոր մեքենան ինքնուրույն կտեղավորվի շարժման գծերում։ Automatic Lane Change ֆունկցիան կհայտնվի 33 եվրոպական երկրներում։ Համակարգը կարող է աշխատել ժամում 80-140 կիլոմետր արագությամբ, բայց միայն որոշակի մայրուղիներում։ Էլեկտրոնիկան ինքն է հրաման տալիս փոխելու գիծը վազանցի համար եւ մեքենան հետ է վերադարձնում մանեւրն ավարտելու համար, գրել է motor.ru-ն։

Նոր համակարգ կունենա «Մերսեդեսի» 15 մոդել եվրոպական 33 երկրներում։ Սեպտեմբերից նորությունից կարող են օգտվել Mercedes-Benz C-Class-ի, E-Class-ի, S-Class-ի, GLC-ի, CLE-ի, EQE-ի, EQS-ի, EQS SUV-ի, ինչպես նաեւ EQE SUV-ի սեփականատերերը՝ մոտ 200 հազար ավտոմեքենա։

Automatic Lane Change ֆունկցիայի աշխատանքը կախված է երկու ակտիվ օգնականից՝ Active Steering Assist-ից եւ Active Distance Assist Distronic-ից։ Էլեկտրոնիկան կարող է ինքնուրույն փոխել գիծը վազանցման համար, իսկ եթե երթուղին նավիգացիայով է, ապա մեքենան նախապես ինքն իրեն բերում է հարկավոր գիծն ընտրելու վիճակին։ Գիծը փոխելու ֆունկցիան հասանելի է 80-140 կիլոմետր/ժամ արագության դեպքում, միայն որոշակի մայրուղիներում։ Եվ քանի որ դա լիարժեք ավտոպիլոտ չէ, այլ ընդամենը Level 2 համակարգ, վարորդը պետք է միշտ հետեւի ճանապարհին։

Mercedes-Benz-ը ավտոմատության երրորդ մակարդակի համակարգը հավաստագրել է Գերմանիայում եւ ԱՄՆ-ում։ Պարտադիր պայմաններն են՝ խիտ թրաֆիկը, ժամում 64 կիլոմետրից ոչ բարձր արագությունը, մերձակայքում արտակարգ ծառայությունների մեքենաների բացակայությունը, որպեսզի լինի օրվա ցերեկային ժամ, լավ եղանակ եւ ճամփաբաժանի բացակայություն։ Համակարգը տվյալներ ստանում է վարորդի օգնության սենսորային համալիրից։ Հաջորդ մոդելներում գերմանացիները կսկսեն օգտագործել այլ ավտոպիլոտ՝ չինական Momenta սթարտապի տեխնոլոգիաների հիման վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ