News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Դարեր շարունակ փորձել են պարզել, թե որտեղ է գտնվում Եդեմի այգին, որտեղ քայլել են Ադամն ու Եվան։ Ոմանք կարծում են, որ Եդեմի այգին գտնվում է Թուրքիայում, Հայաստանում եւ Պարսից ծոցի վերին հատվածում, բայց քչերն են վստահ, որ այն գտնվում է Ֆլորիդայում (ԱՄՆ), գրել է Daily Mail-ը։

Մի նախկին իրավաբան եւ բապտիստ հոգեւորական՝ Էլվի Է. Քալաուեյը, տասնամյակներ պնդել է, որ նման մեկուսի վայր կա Ֆլորիդայում, գրել է «Ֆոկուսը»։ Հետազոտողի խոսքով՝ Թորեա պետական այգին Ֆլորիդայի հյուսիսում հենց այդ Եդեմի այգին է։

Հետաքրքիր է, որ պետական այգին ստեղծվել է 1930-ականներին, բայց գիտնականը պնդում է, որ դրան նախորդել է աստվածաշնչյան վայրը։ 1956թ. տեղի իշխանությունները հարեւան Բրիսթոլ քաղաքում հիմնել են «Եդեմի այգի», որպեսզի զբոսաշրջիկներ գրավեն։

Քալաուեյի խոսքով՝ իրեն հաջողվել է այստեղ հայտնաբերել մի քանի աշխարհագրական առանձնահատկություններ, որոնք համապատասխանում են Եդեմի այգու նկարագրությանը։ Կես դար առաջ հետազոտողը հավաստիացնում էր, որ Եդեմի այգին ունի 16 կիլոմետր լայնություն եւ ձգված է գետին զուգահեռ։

Նա նշել է, որ իր կռահման հիմքում ընկած է Կենաց գրքի հատվածը, որտեղ ասվում է, որ «այգին ոռոգող գետը հոսել է Եդեմով, իսկ այդտեղից բաժանվել է չորս հոսանքի»։ Նման բան ունեն ընդամենը երկու գետեր Երկրի վրա՝ Ապալաչիկալան եւ մի գետ Սիբիրում։ Բայց Սիբիրը, ինչպես հայտնի է, այնքան էլ հյուրընկալ շրջան չէ, ուստի կարող էր շատ սառը լինել «Եդեմի այգու» համար։

Նրա խոսքով Թորեայի ծառերը, որոնք հնագույններից են Երկրի վրա, նույնպես կարող են վկայել այն մասին, որ Եդեմի այգին գտնվել է այստեղ։

Անցած հարյուրամյակի կեսին Թորեայի հազվադեպ ծառը հայտնվել է անհետացման սպառնալիքի առջեւ։ Պատճառը հիվանդություններն ու չափից ավելի շատ բերքահավաքն էր, քանի որ ծառը օգտագործվել է մի քանի ճյուղերում՝ նավերի համար վառելիքից մինչեւ աղյուսներ։ Ներկա պահին մնացել են մի քանի հարյուր հին ծառեր եւ մի քանի նորատունկ ծառեր՝ մոտ 60 սանտիմետր երկարությամբ։

Նշենք, որ ավելի ուշ հոգեւորականը գնել է տեղամաս, որտեղ աճեցրել է իր սեփական «Եդեմի այգի»-ն։ Զբոսաշրջիկներին առաջարկել են 6 կիլոմետր երկարությամբ հետիոտն արահետ՝ «Եդեմի այգի տանող ճանապարհ»՝ զարդարված հազվադեպ բուսատեսակներով, որոնք այսօր գտնվում են անհետացման վտանգի առջեւ։

Քալաուեյը մահացել է 1981թ., եւ այսօր նրա Եդեմի այգու արահետը համարվում է Ապալաչիկոլա-Բլաֆս արգելոցի մի մասը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ