News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Բելառուսի արտգործնախարարությունում հունիսի 21-ին տեղի է ունեցել ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովի հանդիպումը Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանի հետ, հայտնել  են Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք արդիական հարցեր, առևտրատնտեսական համագործակցության և համատեղ ինտեգրացիոն կառույցներում փոխգործակցության հեռանկարները։ Բելառուսի ԱԳՆ-ից հայկական կողմին համապատասխան նոտա է ուղարկվել։

Անդրադարձ է կատարվել մարդասիրական թեմաներին, ընդգծվել են երկու ժողովուրդների վաղեմի բարեկամական կապերը։ Բելառուսի Հանրապետության Անկախության օրվան ընդառաջ նշվել է նացիստական ​​զավթիչներից մեր երկրի ազատագրման գործում հայ զինվորների նշանակալի ավանդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ