News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 21-ից հուլիսի 21-ը գիշերային ժամերին փակ կլինի Արմենակյան փողոցի մի հատվածը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Հարգելի քաղաքացիներ, ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունիսի 21-ից մինչև հուլիսի 21-ը` ժամը 22:00-ից 07:00-ն փակ կլինի Հերացու փողոցից  Նորք- Մարաշ վարչական շրջան տանող  Արմենակյան փողոցի խաչմերուկից մինչև Սրտաբանական կենտրոնի ուղղություն- Արմենակյան փ. հատման ճանապարհահատվածը:

Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Տպել
Ամենաշատ