News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 1-ին ավարտվում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի լիազորությունները։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ չի մնալու իր պաշտոնում։ Նրան փոխարինելու առաջարկ էր արվել գերմանացի Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Սակայն Գերմանիայի իշխանությունները դեմ են արտահայտվել վերջինիս թեկնածությանը, գրում է Bild-ը։

Դրանից հետո ամենահավանական թեկնածուն է դարձել Նիդեռլանդների 57-ամյա վարչապետ Մարկ Ռյուտեն։ Դեռևս փետրվարին նրա թեկնածությունն առաջադրել էին 32 անդամ երկրներից 21-ը, դրանց թվում՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիայն։ Սակայն որոշ պետություններ դեմ էին դրան։ Իսկ ՆԱՏՕ-ի կանոնների համաձայն՝ գլխավոր քարտուղարի նշանակումն անհրաժեշտ է, որ հավանություն տան բոլոր երկրները։

Հունգարիան, Սլովակիան և Թուրքիան երեքշաբթի հանեցին Ռյուտեի նկատմամբ իրենց վետոն։ Դրա մասին այսօր հայտարարել են Ռումինիայի իշխանությունները։ Սա վերջին երկիրն է, որը նախկինում դեմ է եղել հոլանդացի թեկնածուին։ Շատ հավանական է, որ հաջորդ շաբաթ Ռյուտեն պաշտոնապես կներկայացվի որպես Ստոլտենբերգի իրավահաջորդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիևին սպառազինությունների մատակարարումը համակարգող ՆԱՏՕ-ի շտաբը կբացվի սեպտեմբերին
Նա նաև խոստացել է, որ Լոնդոնում կքննարկեն «արևմտյան ժողովրդավարության պաշտպանությունը» ոչ միայն...
Սալիվան. Ուկրաինան դիմակայեց, բայց առաջիկա ամիսները դժվար և բեկումնային են լինելու
Նրա զեկույցը նվիրված էր Ուկրաինայում տիրող իրավիճակին․․․
Ստոլտենբերգ. Բելառուսի և Չինաստանի միջև զորավարժությունները ցույց են տալիս, որ Չինաստանը մոտենում է ՆԱՏՕ-ին
Չորեքշաբթի օրը Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանը պարզաբանել է, որ Չինաստանի...
Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի հակամարտությանը ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցության մասին խոսք չկա
Չնայած մենք չենք խոսում Ուկրաինայի հակամարտությանը Դաշինքի անմիջական մասնակցության մասին, շատ...
Էրդողանը Ստամբուլն անվանել է հարմար քաղաք 2026 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
ՆԱՏՕ-ի ղեկավարների վերջնական հռչակագրում ասվում է, որ նրանք հաջորդ հանդիպումը կանցկացնեն...
Բայդենի հեռանկարներին կասկածող ՆԱՏՕ-ի դաշնակիցները հանդիպումներ են անցկացրել Թրամփի ներկայացուցիչների հետ. Bloomberg
Միաժամանակ նրանք հետևում էին Բայդենի ամեն քայլին...
Ամենաշատ