News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 21-ին այցելել է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գործող մետաղաձուլարան։ Հայտնում են նախարարության ֆեյսբուքյան էջում։ 

Այցին մասնակցել են ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը և Իրանում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
 
Ընկերության ղեկավարների հետ նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել արտադրական հզորություններին, ընթացիկ աշխատանքներին և նախատեսվող ծրագրերին։
 
Գործարանի շինարարությունը սկսվել է 2021 թվականին, իսկ արտադրության մեկնարկը տրվել է 2023 թվականին։
Առաջին փուլով կատարվել է 5 միլիոն դոլարի ներդրում, որի շնորհիվ ներկա պահին արտադրվում է օրական 60 տոննա մետաղական նախապատրաստվածք։

Գործարանն օգտագործում է Հայաստանում գոյություն ունեցող մետաղների ջարդոնը։
Երկորդ փուլով նախատեսվում է ավելի քան 7 միլիոն դոլարի ներդրում, որից հետո կսկսեն ամրանների և մետաղալարերի արտադրություն։
 
Գործարանի հզորությունը տարեկան կազմում է 200,000 տոննայի մետաղական պրոֆիլներ և ձուլակտորներ:
Գործարանն ունի 170 աշխատակից, որոնցից շուրջ 40-ը Իրանից են, 130-ը` Հայաստանից։ Գործարանի՝ ողջ ծավալով շահագործման արդյունքում աշխատատեղերի թիվը կհասնի շուրջ 250-ի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ