News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Լոնդոնյան Bloomsbury հրատարակչությունը 1997 թվականին 500 օրինակով լույս է ընծայել «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» փոքր տպաքանակով գիրքը, գրում է Bild-ը։

Միայն ավելի ուշ այն դարձավ համաշխարհային բեսթսելլեր։ Առաջին հրատարակության մոտ 300 օրինակ պահվում է գրադարաններում, միայն 200-ը իրացվել է մանրածախ վաճառքում։

Էդինբուրգում չորեքշաբթի աճուրդ է անցկացվել, որտեղ կոշտ ծածկով հազվագյուտ գիրքը վաճառվել է 45 հազար 201 ֆունտ ստեռլինգով (մոտ 53 հազար 500 եվրո):

Կոլեկցիոներների համար առանձնապես արժեքավոր է այն, որ գիրքը մի քանի վրիպակներ է պարունակում։ Օրինակ՝ մի տեղ գրված է «փիլիսոփայական», իսկ 53-րդ էջում «մեկ կախարդական փայտիկ» արտահայտությունը կրկնվում է երկու անգամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ