News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Կորեայի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Գեորգի Զինովևը Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև կնքված նոր պայմանագրի առնչությամբ 30 րոպեով կանչվել է երկրի ԱԳՆ, հայտնել է РИА Новости-ի թղթակիցը։

Հարավային Կորեայի ԱԳՆ-ն որոշել է կանչել ՌԴ դեսպանին ԿԺԴՀ-ի հետ ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի առնչությամբ, որը կողմերից մեկի վրա հարձակման դեպքում նախատեսում է ռազմական օգնություն։

Ռուսաստանի Դաշնությունում ավելի վաղ հայտարարել էին, որ փաստաթուղթը համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին և ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։

Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցություններից հետո, երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության Պայմանագիր, ինչպես նաև առողջապահության, բժշկական կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ