News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 22-ին՝ ժամը 09։00-18։00-ն, «Երքաղլույս» ընկերությունն իրականացնելու է Երևանի Մաշտոցի պողոտայից դեպի «Հաղթանակ» կամուրջ տանող թունելի վթարված լուսատուների փոխարինման և վերականգնման աշխատանքներ։ Հայտնում են քաղաքապետարանից:

Գործընթացը կիրականացվի ժամը 09։00-ից մինչև 13։00-ն՝ Մաշտոցի պողոտայից դեպի «Հաղթանակ» կամուրջ տանող շարժման ուղղությամբ, 13։00-ից մինչև 18։00-ն՝ հակառակ ուղղությամբ։

Աշխատանքների պատշաճ և անվտանգ կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով՝ նշված փողոցների համապատասխան հատվածների երթևեկությունը դադարեցվելու է:

Հունիսի 22-ին նշված ժամերին ներքաղաքային երթուղիների աշխատանքը կկազմակերպվի, համապատասխանաբար, Մաշտոցի պողոտա – Սբ Գր. Լուսավորչի – Արգիշտիի փ.-ներ - «Հաղթանակ» կամուրջ ուղեգծով և հակառակ ուղղությամբ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ