News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային փոխգործակցության անհրաժեշտությունը բավականին մեծ է, առանձնապես կինոգործիչների կադրերի պատրաստման հարցում, ТАСС-ին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

Շուտով Հայաստանում միջին մակարդակի կինոգործիչներ պատրաստող քոլեջի ստեղծման շուրջ բանակցություններ կսկսվեն։

«Կինեմատոգրաֆիստ գործընկերներն ասում են, որ միջին օղակի մասնագետների մեծ պահանջարկ կա։ Դրանք լուսատեխնիկներն են, դիմահարդարներն ու ռեժիսորների օգնականները: Կարծում եմ, որ շուտով ՎԳԻԿ-ի հետ կսկսվեն Երևանում քոլեջի ստեղծման շուրջ բանակցությունները, նախնական առումով դրանք արդեն անցկացվել են։ Կպատրաստվեն միջին օղակի մասնագետներ, որոնք անհրաժեշտ են և՛ թատրոնում, և՛ կինոյում։ Միանգամայն ակնհայտ է, որ այս ուղղությամբ պետք է ակտիվացնել միջուսանողական ​​փոխանակումները։ Ստաժավորման և ուսանողների փոխանակման հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծ է»,- ասել է Շվիդկոյը։

Նա հավելել է, որ մշակույթի և արվեստի բնագավառում կա խոր ըմբռնում, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առանձնահատուկ իմատ ունեն։ «Ե՛վ մեր անցյալի փորձի շնորհիվ, և՛ այն պատճառով, որ ռուսական շուկան դեռևս գրավիչ է մեր հայ գործընկերների համար»,- նշել է Շվիդկոյը։

Նա հավելել է, որ կան որոշ խնդիրներ՝ մասնավորապես, հայ և ռուս գրականության  թարգմանության դժվարությունների առումով։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի և փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի հետ հանդիպման նախօրեին Շվիդկոյը նշել է մշակութային փոխանակման նկատմամբ իր գործընկերների մեծ հետաքրքրությունը։

«Մենք բավականին մակերեսայնորեն գիտենք ժամանակակից հայ գրականությունը։ Հայերը ևս  բավականաչափ լավ չգիտեն՝ ինչ է կատարվում ռուսական մշակույթում։ Կարծում եմ՝ կինոյին առնչվող իրավիճակն է հիշեցնում։ Ընդսմին միմյանց նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, ակտիվ համագործակցության ցանկություն»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ